Դեկտեմբերի 25-ին <<Ուրբաթ>> մամուլի ակումբում տեղի ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը:
Տարվա ամփոփիչ ասուլիսում մարզպետը նշեց, որ ընթացիկ տարին մարզը եզրափակում է առանց պարտքերի, նկատելի է կայուն զարգացումը:
Պետբյուջեից հատկացված ֆինասավորումը կատարվել է ամբողջական, որի 55 %-ը ծախսվել է կրթության ոլորտում: Նշված ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մարզի մի շարք դպրոցներում <<Դպրոցական կայուն սնունդ>> ծրագրի իրականացումը, որը պետական ֆինասավորմամբ կներդրվի 2014թ. սեպտեմբեր ամսից: Կարևորել է նաև այն փաստը, որ 2013-2014 ուս.տարում առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը ավելացել է շուրջ 100-ով:
Սոցիալական ոլորտի ձեռքբերումներից է ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից սահմանամերձ Խաչիկ համայնքին հատկացված 20մլն դրամի օժանդակությամբ 13բնակարաններ կառուցել, որը հնարավորություն է ընձեռել վթարային վիճակում գտնվող բնակիչներին ունենալ նոր ու անվտանգ բնակարաններ:
Կարևորագույն ձեռքբերումներից է նաև մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքներում կրթական, մշակութային և մարզական հաստատությունների, միջմարզային ճանապարհահատվածների վերանորոգումը, որոնք իրականացվեցին ինչպես պետբյուջեի, այնպես էլ այլ աղբյուրների ֆինանսավորմամբ, շուրջ 704 մլն դրամի չափով:
Մարզպետն առանձնապես կարևորեց զբոսաշրջության զարգացման ուղղությամբ կատարված քայլերը, շեշտը դնելով այն փաստի վրա, որ Ջերմուկ քաղաքի շահեկան մեծ հնարավորությունները, որն է՝ միջազգային ստանդարտներով մշակած քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը: Մարզպետը <<Հայաթ>> հյուրանոցային ցանցի կողմից 2014 թվականին շահագործվելիք առաջին բրենդային հյուրանոցի առկայությունը առողջարանային քաղաքում համարել է լավագույն բիզնես նախագիծ և նշել է , որ միջազգային բրենդային այդ հյուրանոցը ՀՀ այլ մարզերի բնակիչներին և քաղաք ժամանած զբոսաշրջիկներին կմատուցի նաև առողջարանային և բուժական ծառայություններ:
2013 թվականին լուծվել է նաև մարզում արտադրված գյուղմթերքների իրացման հարցերը, առանձնապես ծիրանի, խնձորի և խաղողի բերքի:
Նշենք, որ մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 114.6%-ով:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան եղել է 100%:
Մարզի համայնքներին նվազագույն աշխատավարձի, գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից սուբվենցիա է տրվել 32339.4 հազ. դրամի չափով: