***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակին և սոցիալական ծառայությունների ստեղծման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի սոց. ապահովության ու առողջապահության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ սոցիալական ոլորտի մի խումբ աշխատողներ:
Վայքի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Արմեն Մարգարյանն արժանացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրին:
***
1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 164 ընտանիք:
2. Նպաստի իրավունք է ունեցել 2064 ընտանիք,
3. Հրատապ օգնություն է տրվել 227 ընտանիքի,
4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 66 երեխայի համար,
5. Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է վճարվել 262 երեխայի համար,
6. Ավանդի փոխհատուցում է վճարվել 1 քաղաքացու:
***
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Գնիշիկ համայնքի ավագանու ընտրություն: 149-ը ընտրողից քվեարկությանը մասնակցել է 75 քաղաքացի: Առաջադրվել է ավագանու անդամի 5 թեկնածու, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Եղոյան Մխիթար Արամի՝ 18 ձայն, Խաչատրյան Վլադիկ Խիկարի՝ 19 ձայն, Մելքոնյան Հակոբ Մենտորի՝ 13 ձայն, Մկրտչյան Սիրվարդ Բայթունի՝ 10 ձայն, Սարգսյան Նորիկ Մարգարի՝ 11ձայն: