***
Համագյուղացիներից տեղեկացանք, որ Պիրվերդյան Արտյոմն արտագնա աշխատանքի մեկնողներից մեկն է և, որ հիմա գտնվում է գյուղում: Իմանալովայդ մասին մենք գնացինք Արտյոմենց տուն, մեզ դիմավորեց երիտասարդի փոքրամարմին մայրը իր բարի ու անկեղծ ժպիտով, նա մեզ սիրալիր ընդունեց, հրավիրեց ներս: Մենք տեղավորվեցինք վառարանի կողքին, նկատեցինք, որ փոքրիկ սեղանիկի վրա դրված է մեխանիկական սարքավորումներ, որոնց աշխատանքով զբաղված էր հենց ինքը՝ Արտյոմը: Սկսվեց մտերմիկ զրույցը, մենք հարցրեցինք Արտյոմին, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է մեկնել արտագնա աշխատանքի:
– Երեք ամիս է ինչ ամուսնացել եմ և ձեռք եմ բերել աշխատանք,– ասաց նա ,- աշխատանքի եմ անցել զորամասում որպես պայմանագրային զինծառայող և այլևս չեմ պատրաստվում դուրս գնալու իմ հայրենի երկրից,- մի փոքր զայրացած, հայրենասերի ոքով շեշտեց նա, ու նույն ոգով էլ շարունակեց,- ափսոսում եմ, որ այդքան տարի ուրիշի հողում եմ աշխատել: Հիմա աշխատանք ունեմ ու արդեն կարողանում եմ հոգալ ընտանիքիս հոգսը: Հայրենիքից թանկը միայնհայրենիքն է,- իր խոսքը եզրափակեց Արտյոմը: Նա հաճելի զրուցակից էր ու կարելի է ասել բավականին երկար զրուցեցինք և պարզվեց, որ իր դիրքորոշումը հայտնել է նաև գյուղի երիտասարդությանը` խորհուրդ տալով, չանցնել այդ խրթին ճանապարհով և չէր ցանկանում, որ ոչ մի հայ զավակ օտարի հողում քրտինք թափի: Այդ զրույցից մենք մեծ բավականություն ստացանք. Արտյոմը իրոք հայրենասերի ոգիուներ նրա նոր կազմավորված ընտանիքին համերաշխություն ցանկացանք, քաջ առողջություն, ապագա բալիկներ, և այդպիսի անկոտրուն ոգի:
***
Մենք այցելեցինք նաև Կամոյենց բազմանդամ ընտանիքին: Դարպասից ներս մտանք և մեզ դիմավորեց հենց ինքը՝ Կամոն, նրա զարմացած հայացքը կարծես թե հարցնում էր ովքեր եք, մենք ներս մտնելուն պես ներկայացանք, ապա նա մեզ տուն հրավիրեց ու սկսեցինք մեր զրույցը:
Կամոի ընտանիքը 1988թ. Ղարաբաղից տեղափողվել է Հերմոն գյուղ: Այսօր արդեն նրա ընտանիքը բաղկացած է 7 շնչից՝ ծեր մայրը, կինը և 4 երեխաները, որից 3-ըանչափահասներ են: Միակ աշխատուժը՝ պատմում է Կամոն, եղելէ հենց ինքը, ապա իրեն օգնության է եկել մեծ տղան: Կամոն ասաց, որ պատրաստվում է այս անգամ որդու հետ մեկնել արտագնա աշխատանքի: Զրույցի ընթացքում նա պարզաբանեց, որ երկար տարիներ շարունակ աշխատել է տարբեր կազմակերպություններում որպես բանվոր, որընտանիքը շատ մեծ դժվարությամբ է հարմարվել գյուղին, ավելի դժվար է եղել հանապազորյա հացի վաստակը: Մենք ևս մեկ հարց ուղղեցինք Կամոյին, սակայն այդ հարցին պատասխանեց կինը, հարցն այսպիսին էր արդյո՞ք իր բացակայությունը չի ազդում ընտանիքի վրա: Հնչեցվածպատասխանըայսպիսին էր. <<Իհարկե ազդում է, այն էլ ինչպես. խոտը դաշտում է, այգին չորացել է, երեխաների դաստիրակության հարցում հոր պակասն զգացվում>>: Continue reading