ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՆԵԿՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


 

 

***

Համագյուղացիներից  տեղեկացանք,  որ  Պիրվերդյան  Արտյոմն  արտագնա  աշխատանքի  մեկնողներից  մեկն  է  և, որ հիմա  գտնվում  է գյուղում: Իմանալովայդ  մասին  մենք  գնացինք  Արտյոմենց  տուն, մեզ  դիմավորեց  երիտասարդի  փոքրամարմին  մայրը  իր  բարի ու անկեղծ  ժպիտով, նա  մեզ  սիրալիր  ընդունեց, հրավիրեց  ներս: Մենք  տեղավորվեցինք  վառարանի  կողքին,  նկատեցինք,  որ  փոքրիկ  սեղանիկի  վրա  դրված  է  մեխանիկական սարքավորումներ,  որոնց աշխատանքով  զբաղված  էր  հենց  ինքը՝  Արտյոմը: Սկսվեց  մտերմիկ  զրույցը, մենք  հարցրեցինք  Արտյոմին, թե  արդյոք  նա  պատրաստվո՞ւմ  է  մեկնել  արտագնա  աշխատանքի:

Երեք  ամիս  է  ինչ  ամուսնացել  եմ  և  ձեռք եմ բերել  աշխատանք,– ասաց նա ,- աշխատանքի եմ   անցել  զորամասում  որպես  պայմանագրային  զինծառայող  և  այլևս  չեմ  պատրաստվում  դուրս  գնալու  իմ հայրենի  երկրից,-  մի  փոքր  զայրացած, հայրենասերի  ոքով    շեշտեց  նա, ու նույն ոգով էլ շարունակեց,-  ափսոսում  եմ, որ  այդքան  տարի  ուրիշի  հողում եմ աշխատել: Հիմա աշխատանք ունեմ ու արդեն  կարողանում  եմ  հոգալ   ընտանիքիս  հոգսը:  Հայրենիքից   թանկը  միայնհայրենիքն  է,- իր խոսքը եզրափակեց Արտյոմը: Նա  հաճելի զրուցակից էր ու կարելի է  ասել բավականին երկար զրուցեցինք և պարզվեց, որ իր դիրքորոշումը հայտնել է նաև գյուղի  երիտասարդությանը` խորհուրդ տալով,  չանցնել  այդ  խրթին  ճանապարհով   և  չէր   ցանկանում, որ   ոչ  մի   հայ  զավակ  օտարի հողում  քրտինք  թափի: Այդ  զրույցից  մենք  մեծ  բավականություն  ստացանք.  Արտյոմը  իրոք  հայրենասերի  ոգիուներ  նրա  նոր  կազմավորված  ընտանիքին  համերաշխություն  ցանկացանք,  քաջ  առողջություն, ապագա  բալիկներ, և  այդպիսի  անկոտրուն  ոգի:

***

Մենք այցելեցինք նաև Կամոյենց   բազմանդամ  ընտանիքին: Դարպասից  ներս  մտանք  և  մեզ  դիմավորեց  հենց  ինքը՝  Կամոն, նրա  զարմացած  հայացքը  կարծես  թե  հարցնում  էր  ովքեր  եք,  մենք  ներս  մտնելուն  պես  ներկայացանք, ապա  նա  մեզ  տուն  հրավիրեց ու սկսեցինք  մեր   զրույցը:

Կամոի  ընտանիքը 1988թ. Ղարաբաղից տեղափողվել  է Հերմոն  գյուղ: Այսօր արդեն նրա   ընտանիքը  բաղկացած  է 7 շնչից՝  ծեր  մայրը, կինը  և  4  երեխաները,  որից  3-ըանչափահասներ  են: Միակ  աշխատուժը՝  պատմում   է  Կամոն, եղելէ  հենց   ինքը,   ապա  իրեն  օգնության  է  եկել   մեծ  տղան: Կամոն  ասաց, որ պատրաստվում է այս անգամ  որդու   հետ   մեկնել  արտագնա  աշխատանքի: Զրույցի  ընթացքում  նա  պարզաբանեց, որ  երկար տարիներ  շարունակ   աշխատել  է տարբեր կազմակերպություններում  որպես  բանվոր, որընտանիքը շատ մեծ  դժվարությամբ  է  հարմարվել  գյուղին, ավելի դժվար է  եղել  հանապազորյա  հացի  վաստակը: Մենք  ևս  մեկ  հարց  ուղղեցինք  Կամոյին,  սակայն  այդ  հարցին  պատասխանեց  կինը, հարցն  այսպիսին  էր  արդյո՞ք   իր  բացակայությունը  չի  ազդում ընտանիքի  վրա: Հնչեցվածպատասխանըայսպիսին  էր. <<Իհարկե ազդում է, այն էլ  ինչպես.  խոտը  դաշտում է, այգին  չորացել  է,  երեխաների  դաստիրակության  հարցում  հոր  պակասն զգացվում>>:

–          Հիմնական  դպրոցն  ավարտելուց  հետո  ավագ որդիս սովորեց հարևան  գյուղի՝ 6կմ հեռավորության վրա գտնվող Եղեգիսի միջն դպրոցում,- շարունակեց հայրը,- մեկնեց բանակ, այսօր արդեն պատրաստակամ է ինձ հետ արտ.երկիր գալու, իսկ  Արմենս  սովորումէԵղեգիսիդպրոցի  10-րդ  դասարանում:

–          Երկու աղջիկներս գյուղի հիմնական դպրոցում են,- ավելացրեց կինը, կրտսերս մի քիչ ավելի լավ է սովորում, եթե միջնակարգն էլ լավ սովորի, երևիթե կուղարկենքԵղեգնաձոր սովորելու:

–          Այսինքն դուք պատրաստեք, որ ձեր դուստրը սովորի ձեզանից հեռո՞ւ:

–          Երբեք  արգելք  չենք  հանդիսանա  մեր  երեխաների  ուսման  գործում,- մեզ ընդհատեց Կամոն,- լինի  դա  աղջիկ,  թե  տղա  միայն  թե  հարմար  պայմաններ  ստեղծվեն  երեխաներիս  համար, այսքան աշխատում ենք, տանջվում ենք ինչի՞ համար:

Մենք  բարին  մաղթելով  ընտանիքին  շնորհակալություն  հայտնեցինք  լավ  ընդունելության  համար  և  վերադարձանք:

***

Մեր վերջին հանդիպումը Իգոր Դանիելյանի բազմանդամ ընտանիքի հետ էր: Ընտանիք, որը   փախստականի կարգավիճակով հանգրվանել էր Հերմոն գյուղում: Նրան բավարարել  են  բնակարանով, հողամասով,  զբաղվում  են  անասնապահությամբ  և  մեղվաբուծությամբ: Հանդիպմանը մեզ ուղեկցում  էր  տիկին Նաիրան,  ում կանչից  հետո  մեզ  բակում դիմավորեց  Իգորի  մեծ  դուստրը,  որն  էլ   կարծես  թե  ամաչելով  ներս  հրավիրեց: Իգորի  մայրը՝ տիկին Արուսը, տեսնելով  մեզ  ոտքի  կանգնեց  և  հարցրեց,  թ՞ե  ովքեր  ենք  մենք, ու՞մ  ենք  ուզում  տեսնել: Ներկայանալուց  հետո  մենք  ասացինք, որ   եկել  ենք  Իգորի  հետ  զրուցելու  և ծանոթանալու ձեր բազմանդամ ընտանիքի սոցիալական  խնդիրների  հետ: Այդ  պահին, երբ  մենք  զրուցում  էինք  տիկին  Արուսի  հետ, Նաիրան  հեռախոսով  զրուցեց  Իգորի  կնոջ  հետ՝ ով  տանը  չէր, և  ասաց, որ  հյուրեր  ունեք: Մի որոշ ժամանակ անց  ներս  մտավ  Իգորի  կինը՝  Ռեգինան, նա  հայերեն  խոսում էր դժվարությամբ, նախադասությունների  մեջ ավելացնում  ռուսերեն:  Մեզ հետ  ծանոթացավ, իմացավ  մեր  այցի  նպատակը,  ապա  դժգոհելով  ասաց,  որ   մեր  հարցազրույցը  մեկ  է  ոչինչ  չի  տալու  և  ոչինչ  չի  փոխվելու,  նա   ավելացրեց  նաև,  որ  ամուսինը  գտնվում  է  արտերկրում, ինքն ունի  4  երեխա ,  3 աղջիկ  և  1 տղա: Երկու  աղջիկները  սովորում  են  Եղեգնաձոր  քաղաքի քոլեջում՝ վճարովի  բաժիններում, նրանք  ամեն օր  երկար  ճանապարհ  են  կտրում, մինչև հասնում են դասի, իսկ երրորդ  աղջիկը  սովորում  է  Մասիսի  միջնակարգ  դպրոցում և ապրում է տատիկի մոտ: Պարզվեց, որ միայն տղան է հաճախում տեղի  տարրական  դպրոցը: Ռեգինայի դժգոհությունը  կայանում էր նրանում, որ երեխաները գյուղի դպրոցում  չեն  կարողանում  շարունակել  ուսումը, աշակերտների թվաքանակի  պատճառով  միջնակարգ  չկա՝ այսինքն դպրոցը միայն  հիմնական  կրթություն  է  տալիս, ուսուցիչները  հաճախ  են  փոխվում`  ազդելով ուսուցման  գործընթացի  վրա:Նա  դժգոհեց  նաև, որ չի ստանում ընտանեկան նպաստ: Ամուսինը  արտերկրում  է,  կրկին  շեշտեց նա, որ օգնի ընտանիքին այդ վիճակից դուրս բերելուն և երեխաներին իրենց նպատակներին  հասցնելու  գործում: Նա վերջում ասաց, որ պետք է պայքարեն, որ երեխաները ստանան կրթություն, հետ չմնան իրենց  նպատակներից:

– Ինքս  կցանկանայի աշխատել դպրոցում, սակայն փաստաթուղթ չունեմ, թողել եմ Ադրբեջանում,- ավելացրեց նա,- Ավաղ  աշխատատեղեր չկան, մշակում ենք մեր սեփական փոքրիկ հողակտորը, մեղվաբուծությամբ  և  անասնապահությամբ ենք զբաղվում :

Արդեն դրսում մութ էր, բարակ անձրև էր մաղում, լրիվ պատկերացում կազմելով Իգոր Դանիելյանի բազմանդամ ընտանիքի սոցիալական վիճակի մասին, հրաժեշտ տվեցինք նրանց:

Նման ուսումնասիրություններ կհրապարակենք նաև մեր հաջորդ համարներում:

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s