ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԻ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ


 


Վերջին շրջանում շատ է խոսվում տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու մասին, ու հանրապետական լրատվամիջոցներն էլ հաճախ են հետաքննություն անցկացնում գյուղական բնակավայրերի նման ընտանիքների խնդիրների վերաբերյալ: Նման հարցումով մեզ ևս որպես մարզային լրատվամիջոց դիմել էին և խնդիր էր դրված ուսոմնասիրություն անցկացնել Հերմոն գյուղում: Այն ներկայացնում ենք նաև Ձեզ.

244 բնակչություն ունեցող Հերմոնն ունի շատ պատասխանատու գյուղի կարգավիճակ: Մարզկենտրոնից 29կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է: Մենք տեղեկացանք, որ գյուղում կան երիտասարդներ /ու ոչ միայն/ որ տարվա մեծ մասը գնում են արտագնա աշխատանքի, որի արդյունքում հոգում են ընտանիքի հոգսը: Այդ խնդիրներին քիչ թե շատ տեղեկանալու համար որոշեցինք այցելել նրանց, բայց օրվա երկրորդ կեսին, որ նրանք ազատված լինեն օրվա գործերից, որ մեր զրույցը ստացվի:

… Եվ արդեն Հերմոնում ենք… այստեղ էլ կյանքն արթնանում ու քուն  է մտնում մարզի մյուս գյուղերին բնորոշ տրամադրությամբ: Տարիքով տղամարդիկ հավաքվում են գյուղամիջում, ակտիվ զրույցի բռնվում, երեխաներն էլ ավարտած դասերը փոքրիկ խմբերով հեռանում են դպրոցից: Այստեղ էլ հանդիպեցինք ուսուցչուհի Նաիրա Մնացականյանին, որի ուղեկցությամբ էլ առաջինն այցելեցինք Ասյա Մարտիրոսյանին:

Այո, իմ որդին գտնվում է Մոսկվայում,- ասաց նա,- արդեն երրորդ տարին է: Շատ մոտիկ բարեկամի ընկերակցությամբ տարվա 3-4 ամիսն աշխատեցնում է ավտոլվացման կետ …

Մինչ մենք զրուցում էինք, սուրճի սկուտեղով մեզ մոտեցան երկու երետասարդ կանայք:

– Հարսս է,- շարունակեց Ասյան,- Սվետլանան, երեխայի է սպասում, մյուսն էլ աղջիկս է` Արփինեն: Նա Երևանում է բնակվում, եկել է մեզ մոտ մինչև  ծնվի թոռնիկս, որ նեղություն չքաշենք: Continue reading

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

5361

Փետրվարի 4-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 3,8 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքներին, 2,2 մլրդ դրամը` սոցիալական ոլորտներին, 613 մլն դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածին, 126 մլն դրամը` գյուղատնտեսությանը:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 101%: 2012թ. համեմատությամբ եկամուտների ցուցանիշն աճել է 17,3%-ով կամ 194,4 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 104,7%: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 42%-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99,3%-ով, գույքահարկինը` 110,2%-ով: Փոխվարչապետը դրական գնահատելով հավաքագրումների ցուցանիշները` պատասխանատուներին հորդորեց շարունակել այդ ուղղությամբ մշտական հետեւողական աշխատանքները:

Քննարկվեցին նաեւ մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Զեկուցվեց, որ մարզի 44 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված 17-ում: Continue reading