ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԻ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ


 


Վերջին շրջանում շատ է խոսվում տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու մասին, ու հանրապետական լրատվամիջոցներն էլ հաճախ են հետաքննություն անցկացնում գյուղական բնակավայրերի նման ընտանիքների խնդիրների վերաբերյալ: Նման հարցումով մեզ ևս որպես մարզային լրատվամիջոց դիմել էին և խնդիր էր դրված ուսոմնասիրություն անցկացնել Հերմոն գյուղում: Այն ներկայացնում ենք նաև Ձեզ.

244 բնակչություն ունեցող Հերմոնն ունի շատ պատասխանատու գյուղի կարգավիճակ: Մարզկենտրոնից 29կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է: Մենք տեղեկացանք, որ գյուղում կան երիտասարդներ /ու ոչ միայն/ որ տարվա մեծ մասը գնում են արտագնա աշխատանքի, որի արդյունքում հոգում են ընտանիքի հոգսը: Այդ խնդիրներին քիչ թե շատ տեղեկանալու համար որոշեցինք այցելել նրանց, բայց օրվա երկրորդ կեսին, որ նրանք ազատված լինեն օրվա գործերից, որ մեր զրույցը ստացվի:

… Եվ արդեն Հերմոնում ենք… այստեղ էլ կյանքն արթնանում ու քուն  է մտնում մարզի մյուս գյուղերին բնորոշ տրամադրությամբ: Տարիքով տղամարդիկ հավաքվում են գյուղամիջում, ակտիվ զրույցի բռնվում, երեխաներն էլ ավարտած դասերը փոքրիկ խմբերով հեռանում են դպրոցից: Այստեղ էլ հանդիպեցինք ուսուցչուհի Նաիրա Մնացականյանին, որի ուղեկցությամբ էլ առաջինն այցելեցինք Ասյա Մարտիրոսյանին:

Այո, իմ որդին գտնվում է Մոսկվայում,- ասաց նա,- արդեն երրորդ տարին է: Շատ մոտիկ բարեկամի ընկերակցությամբ տարվա 3-4 ամիսն աշխատեցնում է ավտոլվացման կետ …

Մինչ մենք զրուցում էինք, սուրճի սկուտեղով մեզ մոտեցան երկու երետասարդ կանայք:

– Հարսս է,- շարունակեց Ասյան,- Սվետլանան, երեխայի է սպասում, մյուսն էլ աղջիկս է` Արփինեն: Նա Երևանում է բնակվում, եկել է մեզ մոտ մինչև  ծնվի թոռնիկս, որ նեղություն չքաշենք:

Անկեղծ ասած մինչ այս ընտանիքին այցելելը համագյուղացիներից տեղեկացել էի, որ Ասյայի ընտանիքը շատ համերաշխ է, ինքը` Ասյան երկար տարիներ խոհարար է աշխատել ու միշտ աչքի է ընկել իր առանձնահատուկ շնորհքով:

Հյուրասիրվեք սուրճով, գյուղական գաթայով, իմ պատրաստածն է,- շարունակեց մեզ համար շատ հաճելի զրուցակից տիկինը,- աշխատածս երկար ու ձիգ տարիները լի են եղել դժվարություններով, բայց հաղթահարել եմ, եղել են նաև հաջողություններ, որոնց արդյունքում ձևավորվել են նոր ավանդույթներ, նոր ձեռքբերումներ: Ամուսնուս մահից հետո ընտանիքիս հոգսը տարել եմ մենակ, աղջկաս ուսումի եմ տվել, ամուսնացրել եմ, որդիս էլ իր պարտքն է կատարել հայրենիքի հանդեպ, ծառայել է Արցախում: Արդեն երեք տարի է, որ <<Հերմոն>> կոոպերատիվի անդամ եմ, որը հիմնադրվել է <<ՕՔՍՖԱՄ>>բրիտանական կազմակերպության աջակցությամբ: Կատարում ենք ջերմոցային աշխատանքներ, քանի դեռ բերք չենք տալիս, եկամուտ չենք ստանում կազմակերպությունը մեզ աջակցում է անտոկոս վարկով: Դժգոհելու առիթը չունեմ և եթե ինչ-որ խնդիր էլ լինի,- մայրական ջերմ ժպիտով նայեց դստերը,- աղջիկս, փեսաս սարի պես կանգնած են թիկունքիս,- մի քանի վարկյան դադարից, հետո շարունակեց,- եթե հինգ րոպե առաջ գայիք կտեսնեիք նաև իմ աղա փեսային:

Ու տպավորված այս յուրօրինակ, առանձնակի անհատականությամբ օժտված կնոջ մարդկային դրական արժանիքներով, հրաժեշտ տվեցինք նրա ընտանիքին` ցանկանալով հարսին բարի ազատում, առողջ թոռնիկ ու որդուն էլ հայրենիքում այնքան աշխատանքային առաջարկներ, որ երբեք հեռու չգտնվի իր սիրելի ընտանիքից ու հարազատներից:

***

Մեր երկրորդ կանգառը գյուղի հիմնական դպրոցն էր, որոշեցինք գնալ ու մանկավարժների միջոցով նախ որոշակի տեղեկություն ստանանլ Արմինե Գևորգյանի չորս երեխաների մասին, ապա նոր հանդիպել նրան: Մանկավարժների, դպրոցի տնօրենի հավաստմամբ Արմինեի երեք երեխաները դպրոցի աշակերտներ են, թեկուզև ընտանիքը գտնվում է սոցիալապես վատ պայմաններում, այնուամենայնիվ երեխաները դուրս չեն մնում կրթությունից, երեխաներին օգնության ձեռք են մեկնում ուսուցիչները, <<ՕՔՍՖԱՄ>> բրիտանական կազմակերպությունը, օրեր առաջ էլ դպրոցի աշակերտներին, նրանց թվում նաև Արմինեի երեխաներին ձմեռային կոշիկներ տրամադրվեց Վայոց ձորի թեմի առաջնորդ սրբազան Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի կողմից: Դպրոցից, իհարկե կարելի էր լրացուցիչ տեղեկություն ստանալ Արմինեի ընտանիքից, մանավանդ կասկած կար, որ կարող է մայրաքաղաքում լինի, բայց այստեղ մեզ օգնության եկավ ժողովրդական այն իմաստությունը, որ ասում են. ՙԼավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել՚, ու ուսուցչուհի Ն.Մնացականյանի ուղեկցությամբ այցելելեցինք նրան: Այստեղ մեզ մի շարք անակնկալներ էին սպասում. նախ դարպասի թակոցներին, ներսում շան անհանգստությանը ոչ մի արձագանք չկար, թվում էր, թե տանը ոչ ոք չկա, բայց մեզ ուղեկցող ուսուցչուհու հեռախոսազանգից անմիջապես հետո մեր առջև բացվեց դարպասը.

Որ Մնացականյանը չլեր ծեր խետ, ես դարպասը չէի պացելու,– հափշտապ ասաց Արմինեն ու առանց սպասելու, որ մենք ներկայանանք, ներս մտավ բնակարան: Բնականաբար մեզ մնում էր հետևել նրան: – Ես մենակ եմ մեծացնում իմ հինգ երեխաներին, ամուսինս 2006թվականից գնացել ա խոպան ու մինչև հիմա չկա: Ես մանկատան էրեխա եմ, բայց մինչև հիմա ոչ մի օգնություն չեմ ստացե ու ոչ մեկիցդ էլ չեմ սպասում…

 Մեզ մնում էր զրույցի ընթացքում պարզել նրա վրդովմունքի պատճառն ու որոշակի փաստեր նրա անցկացրած օրերի հետ: Նախ իմացանք, որ նա ունի հինգ երեխա. Արմինեի ավագ որդին` Էդվարդը, ծնված 1999թ, ապրում է Երևանում` տատիկի մոտ: Եվ որ նա այն երեք ընտանիքներից մեկն է, որը որպես մանկատան երեխա 90-ականներին սրբազան Տ.Աբրահամ Մկրտչյանի աջակցությամբ ապահովվել էր Հերմոնի նորակառույց քոթեջներից` լավ կահավորված կացարանով, ստացել էին ինքնապահովման համար ընտանի կենդանիներ, բայց ժամանակի մի շարք խնդիրներից ելնելով այդ ընտանիքները հեռացան այս ու այնտեղ, իսկ Արմինեն ցանկություն հայտնեց մնալու Հերմոնում, և  նրան կրկին օգնության ձեռք է մեկնել սրբ.Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, որը նրան ապահովել է բնակարանով, որտեղ և այսօր բնակվում է իր երեխաների հետ: Զրույցից պարզվեց նաև, որ Արմինեն միայնակ մոր կարգավիճակում է, ամուսնու հետ չի ունեցել ամուսնական գրանցում, երեխաները կրում են Արմինեի ազգանունը: Նա դժգոհեց, որ չի կարողանում հոգալ իր սոցիալական խնդիրները: Ձմռանն անգամ չի կարողացել ջեռուցել բնակարանը, որովհետև վառելիք գնելու հնարավորություն չի ունեցել: Նա նշեց, որ տարիներ առաջ եղել է սոցապ նախարարությունում, հանդիպել է Լալա Ղազարյանի հետ, բողոքել իր անապահով վիճակից: Տիկին Ղազարյանը նրան հուսադրել է, որ կօգնեն, բայց մինչ օրս ոչինչ չի արվել: Հարցին, թե արդյոք նպաստ չի՞ ստանում, պատասխանեց, որ ստացել է, բայց երբ աշխատանք է գտել, նրա նպաստը դադարեցրել են: Մի քանի ամիս անց նա կորցրել է աշխատանքը, նպաստը նորից վերականգվել է:

– Իմ անապահով վիճակի մասին ես տեղական իշխանություններին չեմ բողոքե,- քիչ դադարից հետո ավելացրեց Արմինեն,- չեմ բողոքե, որտև գիտեմ, որ ոչ մեկ ինձ օգնել չի կարող:

… Իսկ թե որտեղի՞ց  գիտի դա, մեզ համար մնաց անհայտ, միայն մի բան է պարզ, որ նա միշտ օգնություն է ակնկալել Սոցապ նախարարությունից ու ՀՕՄ-ից` որպես մանկատան նախկին երեխա:

Ինչևիցէ, գյուղի կանանց խնդիրները շատ են ու բազմազան, դրանց լուծման ճանապարհը յուրաքանչյուրը պատկերացնում է յուրովի:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s