ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

5361

Փետրվարի 4-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 3,8 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքներին, 2,2 մլրդ դրամը` սոցիալական ոլորտներին, 613 մլն դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածին, 126 մլն դրամը` գյուղատնտեսությանը:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 101%: 2012թ. համեմատությամբ եկամուտների ցուցանիշն աճել է 17,3%-ով կամ 194,4 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 104,7%: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 42%-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99,3%-ով, գույքահարկինը` 110,2%-ով: Փոխվարչապետը դրական գնահատելով հավաքագրումների ցուցանիշները` պատասխանատուներին հորդորեց շարունակել այդ ուղղությամբ մշտական հետեւողական աշխատանքները:

Քննարկվեցին նաեւ մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Զեկուցվեց, որ մարզի 44 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված 17-ում:

Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը մարզպետ Է. Ղազարյանի եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա.Վիրաբյանի ուղեկցությամբ այցելեց Ազգային արխիվի մարզային մասնաճյուղ, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Նշվեց, որ Ջերմուկում եւ Վայքում նախկինում գործող տարածաշրջանային մասնաճյուղերի լուծարումից հետո բոլոր աշխատանքներն իրականացնում է մարզային մասնաճյուղը, որի շենքային պայմանները բավարար չեն հանրությանը պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Տեղում քննարկվեց մարզային մասնաճյուղին լրացուցիչ տարածքի տրամադրման հնարավորությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s