ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԵՐԸ ՄԱՐԶԻ ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ


 

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ԹԵՄԻՑ  ՄԵՐ  ԹՂԹԱԿԻՑ

ՍԻՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆԸ

***

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ  ԵՎ   ՍՈՒՐԲ  ՍԱՐԳՍԻ  ՏՈՆԵՐԸ ՄԱՐԶԻ  ԳՈՐԾՈՂ  ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, թեմի կառույցների աշխատակիցներ և հավատացյալներ: Երեկոյան ժամերգության ավարտին հավաքված հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը, ապա ներկաներին բաժանվեց Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ  ԵՎ   ՍՈՒՐԲ  ՍԱՐԳՍԻ  ՏՈՆԵՐԸ ՄԱՐԶԻ  ԳՈՐԾՈՂ  ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներ,  մարզպետ Է. Ղազարյանն ու Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի <<Արագիլ>> կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Տեր  Հայրը և Է. Ղազարյանը: Continue reading

ԳԼԱՁՈՐ – ՏՈՐՈՆՏՈ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


 

Մարտի 7-ին Գլաձորի միջն. դպրոցում տոնական տրամադրություն էր: Ամենուր եռագույն դրոշներ էին ու փուչիկներ: Մանկավարժական կոլեկտիվը, ու հատկապես 10 և 11-րդ դասարանների աշակերտներն անհամբերությամբ սպասում էին Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական վարժարանի սաներին:
Առավոտյան ժամը 10-ին արդեն Կանադահայ դպրոցականները Գլաձորի միջն. դպրոցում էին:
Հուզիչ էր հանդիպումը, առաջին իսկ պահից բակում թևածեց հայկական երաժշտությունը, որն ուղեկցվեց շուրջպարով: Հյուրերին շատ հետաքրքրեց 1503թ. կառուցված խաչքարը, որի մոտ բարեկամական խմբերով նկարվեցին և’ երեխաները, և’ մանկավարժները: Թերևս ամենահետաքրքիրն ու հուզիչը «Փառքի սրահ» -ում էր. փոքրիկ Լիանան պատմեց այն հերոսների մասին, ովքեր հայրենական Մեծ պատերազմում ու արցախյան գոյամարտում իրենց կյանքն են նվիրել հանուն հայրենիքի, այստեղ հյուրերը ծանոթացան ցուցադրված ռազմական զենքերին, երգեցին ՀՀ հիմնը և փոխանակեցին իրենց դրոշները: Դպրոցի դահլիճում ամենքին էլ սպասվում էր փոքրիկ մշակութային պահեր: Նախ փոքրիկ համերգով ելույթ ունեցան Գլաձորի դպրոցի աշակերտները, ապա բեմահարթակ բարձրացան կանադահայերը: Նրանք մեծ ոգևորությամբ ասմունքեցին Պ.Սևակի, Դ.Վարուժանի ստեղծագործություններից ու միջոցառման մասնակիցներին զարմացրին հայկական պարի գեղեցիկ կատարմամբ: