ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


 

***

2014թ. փետրվարի 6-ին մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Նախ Է.Ղազարյանի կողմից մտահոգություն հայտնվեց 2013թ. դեկտեմբեր և 2014թ. հունվար ամիսների ընթացքում Եղեգնաձոր քաղաքում խմելու ջրամատակարարման խափանումների և մատակարարվող ջրի որակի կապակցությամբ, որի առնչությամբ ներկայացվեցին համապատասխան պարզաբանումներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գարնան ամիսներին վերստին անդրադառնալ Եղեգնաձորի ջրամատակարարման խափանումները ծնող պատճառների վերացման խնդրին: Քննարկվեցին նաև 2014թ. ընթացքում Ջերմուկ քաղաքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման, ինչպես նաև Վայք և Զառիթափ համայնքներում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

***

2014թ. փետրվարի 12-ին Մարտիրոսի միջն. դպրոցում տոնական տրամադրություն էր: Արտերկրում ապրող ծնունդով Մարտիրոսից Դավիթ Գրիգորյանի նվիրաբերած միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել տարբեր մարզաձևերին համապատասխան մարզական գույք, սարքավորումներ, սպորտային պարագաներ, ինչպես նաև դպրոցականներին անվճար տրվող տաք սննդի ծրագրի համար անհրաժեշտ սպասք և միջոցներ: Նվիրատվության հանձնման արարողությանը ներկա էին մարզպետ Էդգար Ղազարյանը, գյուղապետ Կամո Մկրտչյանը, բարերարի հայրը և հարազատները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, համայնքի բնակիչներ: Է.Ղազարյանը դպրոցի տնօրենի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացավ նվիրաբերված գույքին, որից հետո շնորհակալական ելույթներով հանդես եկան դպրոցի տնօրենը, մարզպետը, բարերարի հայրը, ուսուցիչներ: Միջոցառման ավարտին մարզպետը շրջայց կատարեց դպրոցի տարածքում, այցելեց նախակրթարան, ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին:

***

Մարզպետարանի նախաձեռնությամբ 2014թ. փետրվաի 10-ից  մարզի բոլոր  դպրոցներում մեկնարկել է  Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին նվիրված դպրոցականների հրաձգության մրցույթը, որը անցկացվելու է երեք փուլով, առաջին փուլը փետրվարի 10-15-ը /ներդպրոցական/, երկրորդը՝ փետրվարի 25-27-ը /տարածաշրջանային/ և երրորդը՝  մարտի 5-ին /մարզային/:

Տարածաշրջանային փուլին կմասնակցեն յուրաքանչյուր դպրոցից  4 աշակերտ /3տղա,1աղջիկ/, 9-12-րդ դասարանցիներ: Մարզային փուլին` տարածաշրջաններում 1-5-րդ տեղ գրաված  տղաները և 1-3-րդ  տեղ գրաված աղջիկները: Յուրաքանչյուր տարածաշրջանից  8 մասնակից /5 տղա, 3 աղջիկ/: Մարզը բաժանվելու է երեք տարածաշրջանի /Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր/:

1-3-րդ տեղեր գրավածները կպարգևատրվեն պատվոգրերով և հուշանվերներով:

***

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Ջերմուկի թիվ1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները դասվար Լիա Աբրահամյանի ղեկավարությամբ գեղեցիկ համերգային ծրագրով հյուրընկալվեցին Վայքի զորամասում: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը: Աշակերտներն իրենց գեղարվեստական կատարումներով ուրախություն պարգևեցին զորամասի զինվորներին: Միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն արժանացավ Վայքի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Պողոսյանի պատվոգրին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s