ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ. ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՏԱՂԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԾԵՍ Է:


 

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է Վայոց ձոր թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Մատաղը, լինելով հնուց ավանդված բարեպաշտական սովորույթ, այսօր էլ շատ տարածված է և ունի քրիստոնեական կարևոր բովանդակություն: Մատաղը, կատարման եղանակով և իմաստային նշանակությամբ, ոչ թե ուղղակի պարզ սովորույթ է, այլ ծես, որն ուղեկցվում է հատուկ կանոնով կատարվող ծիսական արարողությամբ: Սուրբ Եկեղեցու հոգևոր հայրերը` Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Խուրի Աորին և այլք նշում են, որ քրիստոնյան պետք է ունենա երեք կարևոր առաքինություն` պահեցողություն, աղոթասիրություն և ողորմածություն: Խոսրով Անձևացին այս մասին ասում է. <<Պահքը մարդուն հանում է արքայության ճանապարհ, աղոթքը մոտեցնում է դռանը, իսկ ողորմությունը տանում է այդ դռներից ներս>>, համաձայն Տիրոջ այն խոսքի թե. <<ուր ես եմ` այնտեղ իմ պաշտոնյան թող լինի>>:

Ողորմություն տալը, որպես քրիստոնեական սիրո դրսևորում, Ավետարանում հաճախ է շեշտված. <<Եղեք գթասիրտ, ինչպես գթասիրտ է ձեր երկնավոր հայրը>> (Ղուկ. Զ 36): Առաջին քրիստոնյաները, հենց այս պատվիրանին հետևելով էր, որ քրիստոնեական համայնքների ձևավորման սկզբում արդեն իսկ կազմակերպում էին հասարակաց հացկերույթներ, օգնում աղքատներին, խնամում կարոտյալներին: Նախնական եկեղեցում հավաքական ճաշկերույթները հիմնականում հաջորդում էին հավաքական աղոթքին: Իսկ սեղանների շուրջը համախմբվածներին ջերմացնողը սիրո ու համերաշխության մթնոլորտն էր:

Մեր պատմությունից գիտենք, որ հոների դեմ տարած հաղթանակներից հետո Տրդատ թագավորն ու հայ իշխանները, Սուրբ Լուսավորչի առաջնորդությամբ, Տարոնի Սուրբ Կարապետ վանքում զոհաբերել են բազմաթիվ կենդանիներ և բաժանել աղքատներին:

Այսինքն մատաղը, լինելով Աստծուն ուղղված գոհության արտահայտության, սկզբից ի վեր եղել է նաև գթասրտության, ողորմածության արտահայտություն: Հետևաբար մատաղը ոչ թե պետք է նույնացնել կուռքերին զոհ մատուցելու հեթանոսական արարողության հետ, այլ առաջնորդվել նրա քրիստոնեական բովանդակությամբ, այն է` սիրով արված նվիրատվություն, ողորմություն` կարիքավորներին բաժանելու համար: Ըստ մատաղի արարողակարգի` քահանան, սաղմոսներ ու աղոթքներ ընթերցելով, խաչով օրհնում է աղը, ինչը Աստծու և մարդու ուխտի նշանն է: Այնուհետև օրհնված աղը տալիս են կենդանուն` ուտելու: Ի դեպ, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, մատաղ բառի ստուգաբանությունն է <<աղ մատուցել>>: Հին կտակարանում մատաղի շատ դրվագներ կան: Սակայն ուզում ենք ընդգծել, որ մովսիսական օրենքով ընդունված զոհաբերված կենդանու արյունը խաչի վրա Հիսուս Քրիստոսի հեղած արյան նախանշանն է: Այսինքն` մեր Տեր Հիսուս ամբողջ մարդկության մեղքերի համար զոհաբերվեց խաչի վրա` որպես Գառն Աստծու: Հնուց ընդունված է մատաղ անել տաղավարաց տոներին, հատկապես` Հարության, Վարդավառի, Սրբոց տոներին և այլն:

Կա մատաղի երեք կանոն`

            1.    Գոհության մատաղ,

            2.    Տյառնական,

            3.    Հոգեհանգստյան: Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՄԵՐ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ


 

ՊԵՏԱԿԱՆ  ՔՈԼԵ՞Ջ, ԹԵ …

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի հետ անցկացրած հարցման արդյունքում պարզվեց, որ մարզի դպրոցներում միջնակարգ կրթություն ստացած երեխաներից ավագ դպրոց ավելի շատ չեն հաճախում տղաները, որի պատճառը ձգտումը արհեստագործական մասնագիտություն ստանալն է, և այդ խնդիրը լուծվում է հիմնականում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Խնդրին առավել մանրամասն տեղեկանալու համար զրուցեցինք քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյանի հետ: Պարզվում է, որ պետական քոլեջ են դիմում ոչ միայն տղաները, այլ նաև աղջիկները, որովհետև որպես միջին մասնագիտական  և արհեստագործական հաստատություն այն բացի կրթությունից անցկացնում է նաև մասնագիտական կողմնորոշման պարապմունքներ, կազմակերպում` գործատուների հետ հանդիպումներ:

664

–          Տիկին Սարգսյան, համաձա՞յն եք այն մտքի հետ, որ նման բազմագործառութային հաստատությունը պետք է, որ ունենա նյութատեխնիկական հարուստ բազա:

–          Այո, իհարկե… Եվրոծրագրերի  շրջանակներում հիմնանորոգվել են  քոլեջի 2 մասնաշենքերը,  նորացվել է ողջ գույքը, ունենք փայտամշակման, կարի, համակարգիչների նորոգման, վարսավիրական գործի արհեստանոցներ, ժամանակակից մարզասարքերով կահավորված սրահ, համակարգչային հինգ լսարան, ինտերակտիվ երկու լսարան, լինգաֆոնային կաբինետ, ժամանակակից սարքավորումներով հագեցված տաս լաբորատորիաներ և առարկայական կաբինետներ: Կառանձնացնեի հատկապես <<Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում>> մասնագիտության` իտալական նորագույն սարքավորումներով զինված կաբինետը:

3.3

Մեր զրույցի ընթացքում շրջեցինք նաև կաբինետներով ու այցելեցինք երկրորդ մասնաշենք, զրուցեցինք մանկավարժների ու այդ պահին այդտեղ գտնվող ուսանողների հետ, Continue reading

«ՎԱՐԴԱՁՈՐ» ԱՆԿԱԽ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2013Թ. ֆԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ


ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1.575,000
այդ թվում`
ԹԵՐԹԻ ԻՐԱՑՈՒՄ` 1.450,000
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ’ 125,000

ՍՈՒԲՍԻԴԱ 500,000
ՆԱԽ. ՄՆԱՑՈՐԴ` 85,000
ԲՅՈՒՋԵ` 2.160,000

ԾԱԽՍԵՐ` 2,118,000
այդ թվում
ԹԵՐԹԻ ՏՊԱԳՐ. 765,300
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` 788,700
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 371,557
ԵԿ.ՀԱՐԿ` 192,443
ՄՆԱՑՈՐԴ` 42,000

ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ


 

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո:

Փետրվարի 25-ին, Արարատի մարզում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների և առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ:

ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը: Continue reading

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ


 

***

Փետրվարի 26-ին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվու ժողովը: Քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Այնուհետև քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց համայնքային բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:

***

Փետրվարի 28-ին փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Գոմքի համայնքապետարանում համայքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը հանդես եկավ 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Համայնքի ղեկավարը ներկայացրեց 2013թ. համայնքում իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները: Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու ու հկ-ների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Continue reading