***
Փետրվարի 26-ին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվու ժողովը: Քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Այնուհետև քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց համայնքային բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:
***
Փետրվարի 28-ին փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Գոմքի համայնքապետարանում համայքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը հանդես եկավ 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Համայնքի ղեկավարը ներկայացրեց 2013թ. համայնքում իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները: Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու ու հկ-ների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
***
Փետրվարի 28-ին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Գետափի համայնքապետարանում համայքի ղեկավար Գագիկ Ալոյանը հանդես եկավ 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Նա ներկայացրեց համայնքային բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և 2013թ. իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները: Նշենք, որ հաշվետվությանը ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներ, որոնց օժանդակությամբ Գետափ համայնքում իրականացվել է 10մլն դրամի աշխատանք՝ վերանորոգվել է համայնքային կենտրոնը և գյուղի 19-րդ փողոցի 500 մետր երկարությամբ հատվածում կառուցվել է գիշերային լուսավորության ապահովման էլեկտրագիծ: Կազմակերպությունը հաշվետու տարում համայնքային գրադարանին է նվիրել համակարգիչ, գրադարակներ և գրքեր: Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, հարևան համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի աշխատակազմն ու ավագանու անդամներ, կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հկ-ների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Հաշվետվության ավարտից հետո ծավալվեց քննարկում և եղան առաջարկություններ: Համայնքի ղեկավարը 2013թ. համայնքային կյանքում ակտիվություն ցուցաբերած անձանց և կազմակերպությունների ղեկավարներին պարգևատրեց պատվոգրերով և շնորհակալագրերով: