ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՄԵՐ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ


 

ՊԵՏԱԿԱՆ  ՔՈԼԵ՞Ջ, ԹԵ …

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի հետ անցկացրած հարցման արդյունքում պարզվեց, որ մարզի դպրոցներում միջնակարգ կրթություն ստացած երեխաներից ավագ դպրոց ավելի շատ չեն հաճախում տղաները, որի պատճառը ձգտումը արհեստագործական մասնագիտություն ստանալն է, և այդ խնդիրը լուծվում է հիմնականում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Խնդրին առավել մանրամասն տեղեկանալու համար զրուցեցինք քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյանի հետ: Պարզվում է, որ պետական քոլեջ են դիմում ոչ միայն տղաները, այլ նաև աղջիկները, որովհետև որպես միջին մասնագիտական  և արհեստագործական հաստատություն այն բացի կրթությունից անցկացնում է նաև մասնագիտական կողմնորոշման պարապմունքներ, կազմակերպում` գործատուների հետ հանդիպումներ:

664

–          Տիկին Սարգսյան, համաձա՞յն եք այն մտքի հետ, որ նման բազմագործառութային հաստատությունը պետք է, որ ունենա նյութատեխնիկական հարուստ բազա:

–          Այո, իհարկե… Եվրոծրագրերի  շրջանակներում հիմնանորոգվել են  քոլեջի 2 մասնաշենքերը,  նորացվել է ողջ գույքը, ունենք փայտամշակման, կարի, համակարգիչների նորոգման, վարսավիրական գործի արհեստանոցներ, ժամանակակից մարզասարքերով կահավորված սրահ, համակարգչային հինգ լսարան, ինտերակտիվ երկու լսարան, լինգաֆոնային կաբինետ, ժամանակակից սարքավորումներով հագեցված տաս լաբորատորիաներ և առարկայական կաբինետներ: Կառանձնացնեի հատկապես <<Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում>> մասնագիտության` իտալական նորագույն սարքավորումներով զինված կաբինետը:

3.3

Մեր զրույցի ընթացքում շրջեցինք նաև կաբինետներով ու այցելեցինք երկրորդ մասնաշենք, զրուցեցինք մանկավարժների ու այդ պահին այդտեղ գտնվող ուսանողների հետ, և հանգեցինք այն եզրակացության, որ քոլեջի նյութատեխնիկական  և մտավոր ռեսուրսներն  այսօր թույլ են տալիս ընդլայնելու գործունեության շրջանակները տարբեր ուղղություններով` մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծում, հեռավար ուսուցմամբ տարբեր դասընթացների և on-line  ռեժիմով կոնֆերանսների կազմակերպում, կարճաժամկետ ուսուցման դասընթացների իրականացում, տեղական և միջազգային կազմակերպությունների, գործատուների և կրթություն իրականացնող այլ հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում և այլն:

– Ասացիք, որ արդեն երկու տարի է քոլեջում կիրառվում է ուսուցման նոր  մոդուլային համակարգ: Ո՞րն է դրա առանձնահատկությունը:

– Մոդուլային ուսուցումը եվրոպական մի շարք պետություններում հաջողությամբ քննություն բռնած  համակարգ է, որի նպատակն է նախկին  գիտելիքահենք  կրթությունից անցում կատարել դեպի գործնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը  միտված  ուսուցում կազմակերպելուն: Սա բովանդակային և որակական լուրջ խնդիր է, որին հասնելու համար նախատեսվում է գործնական պարապմունքների մեծ  ժամաքանակ, ավանդականի կողքին ուսուցման  ժամանակակից մեթոդների կիրառում, դասի անցկացման  նոր եղանակ: Լուրջ ուշադրություն է հրավիրվում դասավանդող մասնագետների որակավորման բարձրացման խնդիրներին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Քոլեջի չորս աշխատակիցներ մասնակցել են չափորոշիչների, մոդուլների, ուսումնական ձեռնարկների ստեղծման աշխատանքներին: Նախարարության`  մոդուլային  ուսուցման ընթացքին  հետևող  համապատասխան օղակների ներկայացուցիչները  պարբերաբար   այցելում են քոլեջ, ծանոթանում տեղում այս գործընթացին և փաստում, որ այն մեր կրթօջախում ճիշտ հիմքերի վրա է դրված:

Առանձնազրույց ունեցանք նաև քոլեջի ուս.խորհրդի նախագահի հետ: Նա փաստեց, որ քոլեջի զարգացման կարևոր գործոններից է այն, որ լավագույն շրջանավարտները, բոլոր մասնագիտությունների գծով, կարող են իրենց կրթությունը շարունակել մի շարք պետական բուհերում. Երևանի պետական, Հայաստանի պետական ագրարային, տնտեսագիտական, ճարտարագիտական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Գավառի և Գորիսի պետական համալսարաններում:

Իհարկե դա լուրջ առավելություն է և հրաժեշտից առաջ աչքի անցկացրինք մասնագիտությունների ցուցակը, ըստ որի միջին մասնագիտական կրթությամբ դիմորդները կարող են ստանալ <<Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ>>, <<Հաշվողական մեքենաներ, համակարգեր, համալիրներ և ցանցեր>>, <<Հաշվողական  տեխնիկայի և  ավտոմատացված  համակարգերի ծրագրային  ապահովում>>, <<Իրավագիտություն>>, <<Հայոց լեզվի դասավանդում>>, <<Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում>> մասնագիտությունները, իսկ   արհեստագործական կրթությամբ` <<Գինեգործություն և հյութերի արտադրություն>>, <<Հասարակական սնունդ>>, <<Զարդակիրառական արվեստ (Փայտամշակում)>>, <<Կարի արտադրության տեխնոլոգիա>>, <<Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում>>,  <<Վարորդական  դասընթացներ>>: Քոլեջն ունի նաև հեռակա ուսուցմամբ   <<Ֆինանսներ>> և  <<Հայոց  լեզվի  դասավանդում>>: Պահանջարկի դեպքում քոլեջը կարող է իրականացնել կարճաժամկետ ուսուցում հետևյալ մասնագիտությունների գծով. Բարմեն, Մատուցող, Սրահի վարիչ, Վարսահարդարում,  Մատնահարդարում, Հրուշակագործություն, Խոհարարություն, Ատաղձագործություն, Մանրահատակագործություն, Ապակեգործություն, Շենքերի, կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ, Շինարարական, հարդարման  աշխատանքների և Համակարգիչների  շահագործում: 

Բայց այստեղ խնդիրն այլ է, հեռավոր գյուղերից միջնակարգ կրթություն ստացած ուստրերն ու դուստրերն իրավամբ ուզում են իրենց կրթությունը շարունակել թե’ ավագ դպրոցում, թե’ պետական քոլեջում, որը մեծ հնարավորություն է ընձեռնում բուհ ընդունվելու համար, սակայն հեռավորությունը, տրանսպորտի բացակայությունը, գնալ-գալու լուրջ խնդիրը ոչ բոլորին է տալիս այդ հնարավորությունը: Անժխտելի փաստ է, որ անկախ սեռից, յուրաքանչյուրի ծնողն էլ է դա ցանկանում: Թերևս այստեղ կարելի է շեշտել այն փաստը, որ նման պատճառների հիմքն ավելի շատ նաև սոցիալականն է, քան գենդերային կարծրատիպերը:

Դրանում համոզվելու համար աչքի անցկացրինք նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների կողմից 2012-2013 թթ մի շարք գյուղերում անցկացրած սոց,հարցումների թերթիկները, ըստ որոնց եթե քոլեջի տնօրինությունը կարողանա լուծել հանրակացարանի խնդիրը` ուսանողների քանակը կավելանա 4-5 անգամ, և այսօր այդ խնդիրը քոլեջի տնօրինության համար հեռանկարային ծրագրերից ամենաառաջնայինն է:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s