ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ


Մեր նախորդ համարներից տեղեկացել եք Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության մասին, որի շրջանակում հունվարի 16-ին Եղեգնաձոր էր ժամանել Մ. Լոմոնոսովի անվ. Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի պատվիրակությունը` միջազգային համագործակցության զարգացման վարչության պետ Լ.Ա. Զարուբինայի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպումներ ունեցան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Մարզպետի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ խոսվեց կրթության և գիտության բնագավառներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրագործման, ուսանողների փոխանակման, վայոցձորցի ուսանողների և դիմորդների՝ այդ ԲՈՒՀ-ում ուսանելու հնարավորությունների մասին:
Ի դեպ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանը Ռուսաստանի խոշորագույն ԲՈՒՀ-երից է, ՌԴ ինը համալսարաններից մեկն է, որն ունի բուհերի համար հատուկ, ամենաբարձր՝ դաշնային կարգավիճակ:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2014թ. ԲՈՒՀ-ը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դիմորդների ընդունելություն հատուկ քվոտավորման պայմաններով: Ուսուցման ծախսերը հոգալու է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ սահմահված քվոտաներին համամապատասխան: Continue reading

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

52Մարտի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Վայոց ձորի մարզում էր: Նա իր այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, ապա Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի ակտիվի հետ:

Հանդիպման սկզբում մարզպետ Էդգար Ղազարյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ին վախճանված ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ (2001-2003թթ.) Վաղինակ Մաթևոսյանի հիշատակը: Այնուհետև Է.Ղազարյանը ողջունեց ոստիկանապետի այցը և ձայնը փոխանցեց նրան:

Ներկայացնելով իր այցի նպատակը և ոստիկանության ծրագրերը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Վայոց ձորի մարզն աչքի է ընկնում խաղաղ կենսակերպով և այլ մարզերի համեմատ Վայոց ձորում նկատելի է հանցագործությունների թվի պակասը: Ոստիկանապետն իր խոսքում կարևորեց աճող սերնդի դաստիարակության գործում կրթական հաստատությունների և ոստիկանության համագործակցված աշխատանքը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների համագործակցությունը, համայնքային խնդիրների լուծման գործում: Նա նշեց, որ միշտ լինելու է գյուղացու կողքին և հանդիսանալու է հողի մշակի շահերի պաշտպանը: Continue reading

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


Մարտի 18-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական` թիվ 2 նիստը:

Մարզպետ Է.Ղազարյանը նախ շնորհավորեց մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանին և վերընտրված ղեկավարներ Սուրիկ Սարգսյանին (Զեդեա), Գայ Օհանյանին (Հերմոն), Միսակ Կարապետյանին (Նոր Ազնաբերդ), Սիմոն Բաբայանին (Սարավան), մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ իրենց ղեկավարած համայնքների զարգացման և ի բարօրություն համայնքների բնակիչների: Ապա ամբիոնի մոտ հրավիրեց մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը և հայտարարությունները ներկայացնող պաշտոնատար անձանց:

Մարզպետը նաև լրացուցիչ պարզաբանում տվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կարևորության ու անհրաժեշտության վերաբերյալ:

Նիստի ընթացքում կայացավ հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Նախարարը խոսեց նախորդ տարվա արդյունքների և ընթացիկ տարվա անելիքների մասին: Նա նշեց, որ 2014 թ. առավել մեծ ջանքերով են օժանդակելու մարզերում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործում: Խոսեց պետական աջակցության ծրագրերով մարզի հողօգտագործողներին հատկացվելիք դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի, ինչպես նաև գարնանացան գարու, եգիպտացորենի ու առվույտի սերմացուի տրամադրման մասին: Խոսեց նաև մարզում արտադրված գյուղմթերքների մթերումը ժամանակին և անկորուստ կազմակերպելու խնդիրների շուրջ: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից մարզի համայնքներում նախատեսվում է հիմնել 70 հա ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր պտղատու այգիներ: Նախարարը կարևորեց մարզի վարելահողերի արդյունավետ օգտագործումը: Նա նշեց նաև մարզում այծաբուծության բարձր ցուցանիշների մասին: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախարարին:

39Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրեց այգեգործ-գինեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին, իսկ շնորհակալագրերով՝ մարզի մի շարք համայնքների ղեկավարների, ֆերմերների և այգեգործների: Continue reading