ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ


Մեր նախորդ համարներից տեղեկացել եք Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության մասին, որի շրջանակում հունվարի 16-ին Եղեգնաձոր էր ժամանել Մ. Լոմոնոսովի անվ. Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի պատվիրակությունը` միջազգային համագործակցության զարգացման վարչության պետ Լ.Ա. Զարուբինայի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպումներ ունեցան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Մարզպետի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ խոսվեց կրթության և գիտության բնագավառներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրագործման, ուսանողների փոխանակման, վայոցձորցի ուսանողների և դիմորդների՝ այդ ԲՈՒՀ-ում ուսանելու հնարավորությունների մասին:
Ի դեպ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանը Ռուսաստանի խոշորագույն ԲՈՒՀ-երից է, ՌԴ ինը համալսարաններից մեկն է, որն ունի բուհերի համար հատուկ, ամենաբարձր՝ դաշնային կարգավիճակ:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2014թ. ԲՈՒՀ-ը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դիմորդների ընդունելություն հատուկ քվոտավորման պայմաններով: Ուսուցման ծախսերը հոգալու է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ սահմահված քվոտաներին համամապատասխան:
Մարզպետին ուղղված պաշտոնական գրության մեջ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրված է մասնագետներ պատրաստել Վայոց ձորի մարզի համար պահանջված մասնագիտություններով: Ցանկացողները կարող են ինքնուրույնաբար որոշել նախընտրած կրթական հաստատությունը՝ դիմելով ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն:
Որպես աջակցություն, Հյուսիսային համալսարանը պատրաստակամություն է հայտնում մայիս ամսին տեղում (Եղեգնաձորում) անցկացնել արտագնա թեստավորում՝ առավել շնորհալի դիմորդներին ներդրված ծրագրում ընդգրկելու համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s