Մարտի 18-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի օգնական Նվարդ Լոռյանը: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ռեգիոնալ համակարգող – փորձագետ Արշավիր Խալափյանը: Այնուհետև ծրագրային օգնական Նվարդ Լոռյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա նպատակը և ուղղությունները:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ բոլոր մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:
Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների երկայացուցիչներ: Continue reading