ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ


***

84Մարտի 13-ին Վայքում մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համայնքային ժողով, որի օրակարգում էր համայնքի ղեկավարի գործունեության 2013թ-ի հաշվետվությունը: Ժողովին մասնակցում էին համայնքի մոտ 150 բնակիչներ:
Համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի բացման խոսքից հետո քաղաքապետարանի առաջատար մասնագետ, ֆինանսիստ Նատալիա Հովհաննիսյանը ներկայացրեց համայնքային բյուջեի կատարողականը` մանրամասնելով բոլոր եկամուտներն ու ծախսերը:
Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը ներկայացրեց 2013թ-ի իրականացված ծրագրերը, ինչպիսիք էին քաղաքի արվեստի դպրոցի հիմնանորոգումը և ջեռուցումը, փողոցների լուսավորությունը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, թիվ 3 մանկապարտեզի ջեռուցումը, մշակույթի տան փոքր դահլիճի վերանորոգումը, արվեստի դպրոցի համար երաժշտական գործիքների և մանկական սեղծագործական կենտրոնի համար` պարային հագուստների ձեռքբերումը: Նշված ծրագրերն իրականացվել են մարզպետարանի, Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության, Էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ: Ներկայացվեցին նաև համայնքային իրադարձությունները և նվաճումները մարզական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև բոլոր համայնքային ենթակայության հիմնարկների գործունեությունը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը բարձր գնահատեց քաղաքապետարանի, մասնավորապես քաղաքապետի գործունեությունը, առհասարակ այդ համայնքում հանրային կյանքի կազմակերպվածությունը և պատահական չհամարեց, որ 2013թ-ին Վայքը մարզպետարանի կողմից ճանաչվել է որպես լավագույն համայնք:

***

80Մարտի 13-ին Բարձրունի համայնքում տեղի ունեցավ համայնքային ժողով, որի օրակարգում էր համայնքի ղեկավարի գործունեության 2013թ-ի հաշվետվությունը: Ժողովը կայացավ համայնքային կենտրոնի նոր վերանորոգված դահլիճում` մոտ 100 բնակիչների մասնակցությամբ: Հաշվետու ժողովին մասնակցում էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանը:
Համայնքի զեկավար Գագիկ Գևորգյանը մանրամասն ներկայացրեց 2013թ-ին համայնքում իրականացված ծրագրերը` իր խոսքը զուգակցելով տպավորիչ ֆոտոպրեզենտացիայով: Համայնքում իրականացված երիտասարդական ծրագրերը ներկայացրեց համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի անդամ Աիդա Գրիգորյանը:
2013թ-ին Բարձրունի համայնքում մարզպետարանի, Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր: Դրանցից են խմելու ջրի ջրահավաք ավազանի, համայնքային կենտրոնի շենքի վերանորոգումները և հարակից տարածքների բարեկարգումը, երիտասարդների համար համակարգչային կենտրոնի հիմնումը, տեխնիկական միջոցների, ձայնային սարքավորումների և երաժշտական գործիքների ձեռքբերումը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորեց նման հաշվետվությունները, բարձր գնահատեց համայնքի ղեկավարի գործունեությունը և ներկայացրեց պետության կողմից համայնքում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը:
Վերջում մարզպետն ու համայնքի ղեկավարը պատասխանեցին գյուղացիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքի ոռոգման համակարգի և միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ուսուցիչների աշխատավարձերին, գյուղատնտեսական մթերքների մթերման կազմակերպմանը, սոցիալական աջակցության հնարավորություններին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s