ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

53Հերհեր համայնքի բնակիչներն իշխանությունների առջև բարձրացրել էին համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը` միջպետական մայրուղուց դեպի համայնք տանող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ ցանկություն էին հայտնել այցելել մարզկենտրոն և ներկայացնել իրենց խնդիրները: Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար մարզպետը մարտի 4-ին ինքն այցելեց համայնք` բնակիչներին հանդիպելու, նրանց հուզող խնդրին ևս մեկ անգամ տեղում ծանոթանալու և պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, Հերհեր և Կարմրաշեն համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը: Ծանոթանալով քաղաքացիների կողմից առաջ քաշված խնդիրներին` Է.Ղազարյանը ներկայացրեց դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու առաջիկա ծրագրերը:

***

Մարտի 10-ին մարզպետ Է.Ղազարյանը փոխմարզպետներ Ս.Թարվերդյանի ու Ա.Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց մարզում գործող այծաբուծական «Արիդ»  և պանրագործական «Ոսկե այծ» կազմակերպություններ:

Ծանոթանալով նշված կազմակերպությունների աշխատանքային պայմաններին «Արիդ»-ի տնօրեն Նունե Բաբայանի և «Ոսկե այծ» կազմակերպության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի հետ քննարկեցին կազմակերպությունների հետ առնչվող խնդիրներ, արտադրության ընդլայնման հնարավորությունները և արտադրանքի իրացման հեռանկարները: Continue reading