ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

53Հերհեր համայնքի բնակիչներն իշխանությունների առջև բարձրացրել էին համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը` միջպետական մայրուղուց դեպի համայնք տանող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ ցանկություն էին հայտնել այցելել մարզկենտրոն և ներկայացնել իրենց խնդիրները: Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար մարզպետը մարտի 4-ին ինքն այցելեց համայնք` բնակիչներին հանդիպելու, նրանց հուզող խնդրին ևս մեկ անգամ տեղում ծանոթանալու և պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, Հերհեր և Կարմրաշեն համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը: Ծանոթանալով քաղաքացիների կողմից առաջ քաշված խնդիրներին` Է.Ղազարյանը ներկայացրեց դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու առաջիկա ծրագրերը:

***

Մարտի 10-ին մարզպետ Է.Ղազարյանը փոխմարզպետներ Ս.Թարվերդյանի ու Ա.Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց մարզում գործող այծաբուծական «Արիդ»  և պանրագործական «Ոսկե այծ» կազմակերպություններ:

Ծանոթանալով նշված կազմակերպությունների աշխատանքային պայմաններին «Արիդ»-ի տնօրեն Նունե Բաբայանի և «Ոսկե այծ» կազմակերպության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի հետ քննարկեցին կազմակերպությունների հետ առնչվող խնդիրներ, արտադրության ընդլայնման հնարավորությունները և արտադրանքի իրացման հեռանկարները:
«Արիդ» այծաբուծական կոոպերատիվը բացառիկ է ողջ տարածաշրջանում: Այստեղ բուծում են արտերկրից ներմուծված հատուկ ցեղատեսակի կաթնատու այծեր: Այդ կոոպերատիվի շնորհիվ վերջին տարիներին մարզում զարգացել է այծաբուծությունը և այծի պանրի արտադրությունը: Այսօր արդեն ընկերությունն արտադրում է նաև կովի կաթից պատրաստված պանրի բազմաթիվ տեսակներ, որոնք հիմնականում արտահանում է Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունը հանդիսանում է Վայոց ձորում կաթ մթերող հիմնական կազմակերպություններից մեկը և պատրաստ է մթերել օրական մինչև 12 տոննա կաթ:

***

ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշման պահանջների համաձայն մարզի տարածքային կառավարման և ՏԻՄ-երում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով մարզպետի 20.03.2014թ. N 15 որոշմամբ ստեղծվել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ:
Համաձայն օրինակելի կանոնադրության՝ խորհրդի կազմում ընդգրկվել են մարզի 3500-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների տեղակալները կամ աշխատակազմի քարտուղարները և նույն համայնքների 16-30 տարեկան մեկական երիտասարդ` համայնքի ավագանու որոշմամբ:
Առաջիկայում կկայանա խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում կընտրվի խորհրդի քարտուղար, կհաստատվի խորհրդի գործունեության ծրագիրը և անելիքները: Խորհրդի գործունեությանը մասնակից կդառնան նաև հասարակական, երիտասարդական կազմակերպությունների և այլ կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ:

***

ՀՀԿ Վայոց ձորի մարզային երիտասարդական կազմակերպությունը մարտի 22-ին ծառատունկ և սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում: Միջոցառմանը մասնակցել են Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները, ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը, Շատին և Վերնաշեն համայնքների միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման ընթացքում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը ներկայացրել է եկեղեցիների կառուցման, Թանահատի եկեղեցում Գլաձորի համալսարանի գործունեության տարիների պատմությունը: Միջոցառումը հովանավորել են մարզպետարանը, ՀՀԿ Վայոց ձորի մարզային խորհուրդը, Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները:
Մաքրվել և ծածկվել է նաև Թանահատի եկեղեցու ճանապահին գտնվող չգործող աղբանոցը, որի տեղում տնկվել է շուրջ 4 տասնյակ ծառ:
Նախաձեռնող խմբի ղեկավար, ՀՀԿ Եղեգնաձորի երիտթևի նախագահ Արամ Ադամյանը նշեց, որ հաջորդ միջոցառումը կկազմակերպվի Շատիվանքում:

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s