ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


***

Ուսուցչաց հավաք Վայքում

DSC02439Մարտի 21-ին Վայքի ավագ դպրոցում Վայոց ձորի մարզի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հավաք էր: Այն նախաձեռնել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը:

Աղոթքից հետո «Պահքը և քրիստոնյայի հոգևոր բարոյական դիմագիծը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Ապա թեմայի վերաբերյալ և ուսուցիչներին հուզող հարցերին պատասխանեց Հայր Սուրբը: Ուսուցիչների որակավորման, դասավանդման մեթոդների ակտիվացման և այլ խնդիրների մասին խոսեց Հ. Հարությունյանը: Եղան առաջարկներ, քննարկումներ:
Հավաքն ավարտվեց աղոթքով:

***

Եկեղեցասիրաց երիտասարդաց ժողով Ջերմուկում

Մարտի 15-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու եկեղեցասեր երիտասարդները ժողով հրավիրեցին, որի ընթացքում քննարկեցին անցած տարվա գործողությունների պլանը, ընդգծեցին թերությունները, բացթողումները և համատեղ առաջարկություների հիման վրա ու տեղի քահանա Տեր Գալուստ Սահակյանի հավանությումբ, կազմեցին 2014թ. գործողությունների պլանը: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


 

***

Փետրվարի 28-ին մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկ քաղաքում աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վայց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի ու Նիժեգորոդի մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության, ՌԴ կառավարության աջակցությամբ Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրի ընթացքին, մարզում ռուսական կապիտալի մասնակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին նաև հիշյալ ուղղություններով, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետի կողմից ՌԴ դեսպանին ներկայացվեցին մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի ընդհանուր բնութագիրը և զարգացման ծրագրերը:Առանձին անդրադարձ եղավ Ջերմուկ քաղաքի, որպես զբոսաշրջության կենտրոնի, զարգացման խնդիրներին ու ներդրումային ծրագրերին:

***

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով մարտի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել հայ մեծանուն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությանը մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:

***

Մարտի 14-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են մարզի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման խնդիրները:
Առաջին հանդիպումը կայացել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ, ուր քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում տնտեսության զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի մշակման, ինչպես նաև մարզի տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով 2014թ. աշնանը կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության գրասենյակում, որին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, Ռինդ և Արենի համայնքների ղեկավարները: Քննարկվել է Հայ – ֆրանսիական համագործակցության շրջանակում Վայոց ձորի մարզում տնային գինեգործների կոոպերատիվ ստեղծելու, ինչպես նաև գինու լաբորատորիա և շշալցման արտադրամաս հիմնելու հարցերը: Continue reading