ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


 

***

Փետրվարի 28-ին մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկ քաղաքում աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վայց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի ու Նիժեգորոդի մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության, ՌԴ կառավարության աջակցությամբ Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրի ընթացքին, մարզում ռուսական կապիտալի մասնակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին նաև հիշյալ ուղղություններով, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետի կողմից ՌԴ դեսպանին ներկայացվեցին մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի ընդհանուր բնութագիրը և զարգացման ծրագրերը:Առանձին անդրադարձ եղավ Ջերմուկ քաղաքի, որպես զբոսաշրջության կենտրոնի, զարգացման խնդիրներին ու ներդրումային ծրագրերին:

***

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով մարտի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել հայ մեծանուն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությանը մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:

***

Մարտի 14-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են մարզի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման խնդիրները:
Առաջին հանդիպումը կայացել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ, ուր քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում տնտեսության զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի մշակման, ինչպես նաև մարզի տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով 2014թ. աշնանը կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության գրասենյակում, որին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, Ռինդ և Արենի համայնքների ղեկավարները: Քննարկվել է Հայ – ֆրանսիական համագործակցության շրջանակում Վայոց ձորի մարզում տնային գինեգործների կոոպերատիվ ստեղծելու, ինչպես նաև գինու լաբորատորիա և շշալցման արտադրամաս հիմնելու հարցերը:
Հանդիպում է կայացել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանի հետ, քննարկվել է գինեգործության ոլորտի օրենսդրության կատարելագործման և ազատականացման խնդիրները:

***

57Մարտի 19-ին մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր Արենիի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Մարզպետը նշեց, որ Արենի գինու փառատոնը որպես վայոցձորյան միջոցառում լայն մասսայականություն է վայելում և 2013թ. փառատոնի շրջանակում ոչ միայն Արենիում կազմակերպվեց «Գինու տոն», այլև Ռինդում՝ «Համայնքի օր», Եղեգնաձորում՝ «Բերքի տոն», «Հեղինակային երգի փառատոն» միջոցառումները: Իսկ 2014թ. փառատոնի աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում, քանզի փառատոնի շրջանակում բացի վերը նշվածներից միջոցառումներ կկազմակերվեն նաև Ելփին և Մալիշկա համայնքներում: Ուստի անհրաժեշտություն է առաջանում տոնական հնգօրյակի համակարգումն ու որ մարզում կազմակերպվեն նաև համաժողովներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, ինչը կխթանի մարզում զբոսաշրջության զարգացմանը: Որոշվեց մարզում փառատոնի համակարգման աշխատանքները հանձնարարել Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանին:
Մարզպետը խնդրեց և հորդորեց բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին փառատոնի կազմակերպման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և իրենց տեսլականը, որպեսզի քննարման արդյունքում կազմվի փառատոնի ծրագիրն ու ժամանակացույցը և հնարավորինս կարճ ժամկետում այն ներկայացվի հանրությանը:

***

19

Մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից և ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպված ուսանողական երեկույթին: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերում սովորող Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին մարզպետը ներկայացրեց նաև բոլոր այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք միտված են երիտասարդական կյանքի աշխուժացմանը: Մասնավորապես, մոտ օրերս ՀՀ կառավարության որոշման համաձայն մարզպետին կից ստեղծվելու է երիտասարդական խորհուրդ, մարզի 12 համայնքներում ստեղծվել են երիտասարդական նախաձեռնությունների ակումբներ, 2013թ. ընթացքում մարզպետարանի աջակցությամբ և Coumnterpart International կազմակերպության ֆինանսավորմամբ կազմակերպվել է երիտասարդական երկօրյա համաժողով և ցուցահանդես, ՀՀ պետական բյուջեից մարզպետարանին հատկացված միջոցներով Ջերմուկ քաղաքում բացվել է երիտասարդական կենտրոն, մարզային ջոկատը մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, Եղեգիսի «Սիրանույշ» ճամբարում Հայ-Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համատեղ կազմակերպվել է միջազգային երիտասարդական ճամբար, ինչպես նաև մարզային երիտասարդական եռօրյա հավաք, բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ծրագրերին: Մարզային երիտասարդական կյանքում մեծ դեր ու նշանակություն ունի 2007թ. հիմնադրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

***

Մարտի 11-ին մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:
Քննարկվեցին մարզի բնակչությանն անվճար բուժ-սպասարկմանը, բժշկական որակյալ բուժ-ծառայությունների մատուցմանը, առողջապահական կազմակերպությունների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի առողջապահական խնդիրներին նվիրված ամենամսյա խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:

***

Մարտի 11-ին մարզպետի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, Արտաբույնք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանը, Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը, «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը և մասնաճյուղի այլ աշխատակիցներ:
Քննարկվեցին նշված համայնքների ջրամատակարարման կայունության և որակի հետ կապված խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված համայնքների խմելու ջրի մատակարարման կայուն գրաֆիկ սահմանելու և մատակարարվող ջրի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

***

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, մասնակցել է 38 դպրոցի 9-ից 12-րդ դասարանների 796 աշակերտ, որոնք իրենց գիտելիքները չափել են հանրակրթական 16 առարկաներից: Նրանցից 58-ը մարզային փուլում գրավել է մրցանակային 1-ին տեղը և նվաճել օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: 103 աշակերտ զբաղեցրել է մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը:
Մրցանակային տեղեր գրաված աշակերտները մարզպետի կողմից կարժանանան դիպլոմների և հուշանվերների:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s