ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Մարտի 28-ին մարզպետարանում կազմակերպվեց խորհրդակցություն` առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման առիթով կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ՀՀ գյուղ. նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարականը, ըստ որի անհրաժեշտ է մարզի այն համայնքներում, որտեղ արդեն ծաղկել են կորիզավոր պտղատու այգիները /հիմնականում վերաբերում է ծիրանենուն/, գյուղացիներին իրազեկել, որ ծխահարման միջոցով պայքարեն ցրտահարության դեմ և հնարավորինս բերքը փրկեն սպասվելիք ցրտահարությունից: Քննարկվեց նաև ոռոգման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, Վայոց ձորի ԳԱՄԿ-ի աշխատակազմը, մարզի համայնքապետեր, բնապահպանության և ոռոգման ոլորտների աշխատակիցներ, շահագրգիռ ֆերմերներ:
Ցրտահարությունը հիմնականում սպասվում էր մարտի 30-ից 31-ը:
Մարտի 31-ին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կրկին կայցելի մարզ և մարզպետ Էդգար Ղազարյանի հետ վերջնական շրջայց կկատարեն համայնքներում:

***

– Վայոց ձորի մարզում ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում,- ասում է մարզպետ Էդգար Ղազարյանը,- դեռեւս ուսումնասիրվում է վնասների չափը, բայց քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել ցածրադիր համայնքներում գտնվող այգիները: Իսկ միջին ու բարձր լեռնային գոտիներում մասնագետների կարծիքով, ցրտահարությունն այնքան շատ վնաս չի պատճառել: Մեր այգիները, հիմնականում, գտնվում են միջին լեռնային ու բարձր լեռնային գոտիներում, որտեղ ցրտահարության հասցրած վնասի չափը պետք է որ մեծ չլինի: Կա նաեւ եզրակացություն, թե պետք է որ վնասված չլինեն նաեւ խաղողի այգիները, որովհետեւ մեր մարզում խաղողի բողբոջման շրջանը դեռ չի սկսվել: Կեռաս, դեղձ, սալոր եւ այլ պտղատեսակները հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտիներում: Դեղձի մի մասը կարող է վնասված լինել: Բայց, օրինակ, մենք Գնդեվազում ունենք բավականին շատ ծիրանի այգիներ, դրանց տեղը բարձր է, չեն ծաղկել, ու, ըստ էության, այնտեղ ընդհանրապես այգիները չեն վնասվել:

***

Մարտի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Օքսֆամի հետ համատեղ կազմակերպել էր «Գյուղմթերք արտադրության կին-հերոս»  ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցում: Մրցանակաբաշխությունն իրականացվում էր 4-րդ անգամ, որին մասնակցում էին միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Օքսֆամի աջակցությամբ տարբեր մարզերում ստեղծված գյուղական կոոպերատիվիների կանայք: Ամենամեծ ներկայացվածությունն այդ միջոցառմանն ունեին Վայոց ձորի կանայք: Մարզի Ազատեկ, Զեդեա, Գոմք, Հերմոն և Եղեգիս համայնքների գյուղատնտեսական կոոպերատիվների անդամ կանայք իրենց արտադրանքն ու իրենց նվաճումները ներկայացնում էին միջոցառման հյուրերին և մասնակիցներին: Ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով հերթով անցավ բոլոր տաղավարների կողքով` համտեսելով ցուցադրվող բերքն ու բարիքը: Նա նշեց, որ թեև ողջ Հայաստանի բերքն է համեղ, բայց Վայոց ձորինը` առանձնահատուկ համ ունի: Գյուղնախարարն անձամբ հանձնեց նաև «Կին-հերոսների» մրցանակները: Վայոց ձորից այդ պատվին արժանացան Մարիամ Մարգարյանը` Ազատեկից և Շաղիկ Գյուլամիրյանը` Զեդեայից:
Նշենք, որ «Գյուղմթերք արտադրող կին հերոս» ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s