ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***


70ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ու ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտաշ Արտաշյանը:72
Մարզպետ Էդգար Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ հուշանվեր հանձնեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցների: Պարգևատրումներ եղան գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի կողմից: Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ոստիկանության բաժինների մի շարք աշխատակիցների պարգևատրեցին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը:

Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփիչ խոսքով ավարտեց Լ. Յազիչյանը:
Այնուհետև հանդիսավոր նիստի մասնակիցների համար ցուցադրվեց ՀՀ ոստիկանության անցած 96 ամյա ուղին ներկայացնող ֆիլմ և տրվեց տոնական համերգ:

***

Ապրիլի 28-ին Ռինդում տոնական տրամադրություն էր. համայնքում հիմնադրվում էր առաջին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին, որի շինության սրբազան գործին նվիրվել էր բարերար Վարդան Սարգսյանը: Նրան իրենց երախտագիտությունն են հայտնում Continue reading

Advertisements

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ


Մեր տարածաշրջանը Սյունյաց թեմի կազմում էր,
այսօր հաճախ ենք լսում Վայոց ձորի թեմի մասին, ե՞րբ է առանձնացվել:

 

1993թ. աշնանը Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Կոնդակով նշանակվել էր Սյունյաց թեմի Առաջնորդ: Թեմի կազմի մեջ ներառված էին Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: 2010թ. դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքները առաձնացան Սյունյաց թեմի կազմից և ստեղծվեց առանձին 2 թեմ` Վայոց ձորի և Սյունիքի: Վայոց ձորի թեմի Առաջնորդ կրկին նշանակվեց Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, իսկ 2012թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով թեմի փոխառաջնորդ նշանակվեց Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Փոխառաջնորդի գործունեության, իրավասությունների ու պարտականությունների վերաբերյալ Վեհափառ Հայրապետի կողմից կազմվել և հաստատվել է ուղեցույց, որի հիման վրա և առաջնորդվում է Վայոց ձորի թեմական կառույցը: Ընթերցողին ենք ներկայացնում այդ ուղեցույցը: Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


Սեփական լրատվությունից

Հերմոն գյուղում գտնվող «Լուսի» հանգստյան գոտին վեր է ածվել երիտասարդական մի հեքիաթային «աշխարհի»: Բացի բնության գրավչությունից այն աչքի է ընկնում նաև իր հետաքրքիր միջոցառումներով, «Սյունիք-Զարգացում»  հկ-ի բազմազան ծրագրերով: Հերթական ծրագիրը մեկնարկել էր ապրիլի 25-ին: Այն Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդները շարժման մեջ» ծրագիր էր, որի նպատակ էր խթանելու տարբեր երկրների գյուղական համայնքների երիտասարդների կարողությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվությունը: Երկու օր անց նրանք արդեն հասցրել էին կիսելու իրենց փորձն ու հմտությունները, կենդանի շփման միջոցով ծանոթանալու միմյանց մշակույթին, ազգային արժեքներին և կենցաղին, որի արդյունքում և Ինտերնացիոնալ այս երետասարդական խումբը նախաձեռնեց «Ինքներս կերտենք մեր ապագան» խորագրով կազմակերպել մշակութային երեկույթ: Ծրագրին մասնակցում էր վեց երկրների` Վրաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Շվեյցարիայի և Հայաստանի տարբեր գյուղական համայնքների 24 երիտասարդ: Նրանք հետաքրքիր պատմությունների, դիտարկտիկ նյութերի, սլայդների միջոցով ներկայացրին իրենց երկիրը` չմոռանալով կատարել իրենց ազգային երգերը, խոսել իրենց ազգային առանձնահատկությունների, հետաքրքրությունների մասին: Երեկույթի վերջում երիտասարդները մասնակիցներին հյուրասիրեցին իրենց ազգային ուտեստներով ու քաղցրավենիքներով: Continue reading

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Ավարտվեց ավանդույթ դարձած Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումները, որը կայացավ ապրիլի 14-22-ը: Շաբաթվա կարգախոսն էր. «Ես կարդում եմ, իսկ` դու…»:
Մարզային գրադարանի տնօրեն Ռ. Լևոնյանը մասնակիցներին ներկայացրեց շաբաթ ծրագիրը և իրականացվելիք միջոցառումները:
Ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Իր հոգնած տարիքն ու ինքը» խորագիրը կրող մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Տեսաֆիլմից հնչեց Սահյանի ձայնը, որից հետո սպասարկման բաժնի գրադարանավար Կ. Ալեքսանյանի և Արփիի համայնքի դպրոցականների շնորհիվ ներկայացվեց Սահյանի պոեզիան: Բանաստեղծի երգերից կատարեց գրադարանի աշխատող Քրիստինե Հովսեփյանը, Մանվել Սահրադյանի նվագակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ` Ս. Թարվերդյանը և կրթության, մշակույթի գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանը:
Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մի դրվագ պատմեց Սահյանի հետ հանդիպումից:
Իր հետաքրքրությունն ունեցավ մանկական բաժնի կողմից կազմակերպված Հայրապետ Հայրապետյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Մանկագրի կյանքը և գրական գործունեությունը ներկայացրեց բաժնի վարիչ Ջ.Մարգարյանը, իսկ ընթերցողները սիրով կարդացին և արտասանեցին Հայրապետյանի ստեղծագործություններից:
Շատ ներդաշնակ անցավ Սուրբ զատիկի տոնակատարությանը նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Միջոցառմանը մասնակցում էին Continue reading

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


***
106


Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության նախաձեռնությամբ Եղեգնաձորի ՙԳիտելիք՚ համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ՙԱռաջին համաշխարհային պատերազմը և հայոց ճակատագիրը՚ խորագրով միջոցառում, որը նվիրված էր 1915թ. Մեծ եղեռնին:
Համալսարանի սրահում կազմակերպվել էր գրքային ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնին: Ցուցադրվել էր Հայոց եղեռնի մասին պատմող պատմական, գեղարվեստական գրքեր: Ցուցահանդեսում տեղ են գտել Հայոց Մեծ եղեռնը դատապարտող հոդվածներ ու ասույթներ, ինչպես նաև նկարներ:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ.Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:
Ներկայացվեց Առաջին համաշխարհային պատերազմը և դրա ամենասև էջերից մեկը՝ Հայոց Մեծ եղեռնը, հիշվեցին նաև այնտեղ զոհ գնացած մտավորականներին, վրիժառուներին:
Միջոցառման ընթացքում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արփիար Ղազարյանը, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով ՙԳիտելիք՚ համալսարանին նվիրեց իր գրքերից:
Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով ներկաներին առաջնորդեց դեպի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ նվիրված անմեղ զոհերի հիշտակին:

***
45
Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էր Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ.Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:
Հավարտ Սբ.Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:
Այնուհետև Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ուսուցիչներ Կարինե Սաֆարյանը, Նարինե Գրիգորյանը և Գայանե Աբրահամյանը կազմակերպել էին միջոցառում Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, որը նվիրված էր Սբ. Զատկի տոնին:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Սբ. Հարության աստվածաշնչյան պատմությունը: Հնչեցին հանելուկներ, ասույթներ, ազգային-ծիսական երգեր, որոնք ուղեկցվեցին գեղեցիկ պարերով:
Եկեղեցու բակը միջոցառման կազմակերպիչները զարդարել էին Զատկի տոնին բնորոշ ածիկներով, կարմիր հավկիթներով, Կենաց ծառով և քարայրի տեսարանով:
Միջոցառման ավարտին աշակերտներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
***

Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների 2014թ.-ի առաջին եռամսյակի ամփոփագիր


 

2014թ-ի առաջին եռամսյակում ստացվել է 231 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 170 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 164-ը, մերժվել` 2-ը, ընթացքի մեջ է 4 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 15 քաղաքացի, որից 9-ի խնդրանքը բավարարվել է, 5-ինը` մերժվել, 1 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 12 դիմումից դրական պատասխան է ստացել 10-ը, մերժվել է` 2-ը: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 10 քաղաքացիներից 4-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 6 դիմում մերժվել է, /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 4 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 10 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
է/ հողաշինության հարցերով դիմած 7 քաղաքացիներից 6-ը ստացել են Continue reading