Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների 2014թ.-ի առաջին եռամսյակի ամփոփագիր


 

2014թ-ի առաջին եռամսյակում ստացվել է 231 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 170 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 164-ը, մերժվել` 2-ը, ընթացքի մեջ է 4 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 15 քաղաքացի, որից 9-ի խնդրանքը բավարարվել է, 5-ինը` մերժվել, 1 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 12 դիմումից դրական պատասխան է ստացել 10-ը, մերժվել է` 2-ը: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 10 քաղաքացիներից 4-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 6 դիմում մերժվել է, /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 4 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 10 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
է/ հողաշինության հարցերով դիմած 7 քաղաքացիներից 6-ը ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է:
ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմել են 2 քաղաքացի և ստացել դրական պատասխան:
թ/ Այլ բնույթի 1 դիմում հաշվառման է վերցված, որին տրվել է դրական պատասխան:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:

Փ. Ղազարյան
մարզպետարանի աշխատակազմի
քարտուղարության ընդհանուր բաժնի պետ

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s