ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


***
106


Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության նախաձեռնությամբ Եղեգնաձորի ՙԳիտելիք՚ համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ՙԱռաջին համաշխարհային պատերազմը և հայոց ճակատագիրը՚ խորագրով միջոցառում, որը նվիրված էր 1915թ. Մեծ եղեռնին:
Համալսարանի սրահում կազմակերպվել էր գրքային ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնին: Ցուցադրվել էր Հայոց եղեռնի մասին պատմող պատմական, գեղարվեստական գրքեր: Ցուցահանդեսում տեղ են գտել Հայոց Մեծ եղեռնը դատապարտող հոդվածներ ու ասույթներ, ինչպես նաև նկարներ:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ.Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:
Ներկայացվեց Առաջին համաշխարհային պատերազմը և դրա ամենասև էջերից մեկը՝ Հայոց Մեծ եղեռնը, հիշվեցին նաև այնտեղ զոհ գնացած մտավորականներին, վրիժառուներին:
Միջոցառման ընթացքում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արփիար Ղազարյանը, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով ՙԳիտելիք՚ համալսարանին նվիրեց իր գրքերից:
Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով ներկաներին առաջնորդեց դեպի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ նվիրված անմեղ զոհերի հիշտակին:

***
45
Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էր Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ.Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:
Հավարտ Սբ.Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:
Այնուհետև Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ուսուցիչներ Կարինե Սաֆարյանը, Նարինե Գրիգորյանը և Գայանե Աբրահամյանը կազմակերպել էին միջոցառում Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, որը նվիրված էր Սբ. Զատկի տոնին:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Սբ. Հարության աստվածաշնչյան պատմությունը: Հնչեցին հանելուկներ, ասույթներ, ազգային-ծիսական երգեր, որոնք ուղեկցվեցին գեղեցիկ պարերով:
Եկեղեցու բակը միջոցառման կազմակերպիչները զարդարել էին Զատկի տոնին բնորոշ ածիկներով, կարմիր հավկիթներով, Կենաց ծառով և քարայրի տեսարանով:
Միջոցառման ավարտին աշակերտներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
***

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s