ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Ավարտվեց ավանդույթ դարձած Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումները, որը կայացավ ապրիլի 14-22-ը: Շաբաթվա կարգախոսն էր. «Ես կարդում եմ, իսկ` դու…»:
Մարզային գրադարանի տնօրեն Ռ. Լևոնյանը մասնակիցներին ներկայացրեց շաբաթ ծրագիրը և իրականացվելիք միջոցառումները:
Ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Իր հոգնած տարիքն ու ինքը» խորագիրը կրող մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Տեսաֆիլմից հնչեց Սահյանի ձայնը, որից հետո սպասարկման բաժնի գրադարանավար Կ. Ալեքսանյանի և Արփիի համայնքի դպրոցականների շնորհիվ ներկայացվեց Սահյանի պոեզիան: Բանաստեղծի երգերից կատարեց գրադարանի աշխատող Քրիստինե Հովսեփյանը, Մանվել Սահրադյանի նվագակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ` Ս. Թարվերդյանը և կրթության, մշակույթի գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանը:
Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մի դրվագ պատմեց Սահյանի հետ հանդիպումից:
Իր հետաքրքրությունն ունեցավ մանկական բաժնի կողմից կազմակերպված Հայրապետ Հայրապետյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Մանկագրի կյանքը և գրական գործունեությունը ներկայացրեց բաժնի վարիչ Ջ.Մարգարյանը, իսկ ընթերցողները սիրով կարդացին և արտասանեցին Հայրապետյանի ստեղծագործություններից:
Շատ ներդաշնակ անցավ Սուրբ զատիկի տոնակատարությանը նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի երեխաներ: Մանկական բաժնի գրադարանավար Տ. Հայրապետյանը շատ գեղեցիկ կերպով ցուցադրեց Զատիկին բնորոշ ուտեստներ և ձեռքի աշխատանքներ: «Ապրիլի 22-ին ամփոփվեց Ազգային գրադարանային շաբաթին նվիրված միջոցառումները»,- տեղեկացրեց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:

***

2014 թվականի ապրիլի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում, կայացավ Վայոց ձորի մարզի կլիմայական փոփոխություններից խոցելիության գնահատման թեմայով մարզային քննարկում: Քննարկման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, Հայաստանում կլիմայական փոփոխությունների ծրագրի կոորդինատոր Դիանա Հարությունյանը:
Քննարկումը կազմակերպվել էր «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» և «Ապրիկոտ Պլյուս» խորհրդատվական ընկերությունների կողմից ՄԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանում կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Քննարկման նպատակն էր ձևակերպել կլիմայի փոփոխությունից և կլիմայական ռիսկերից մարզի հարմարվողականության ռազմավարություն:
Քննարկման ընթացքում «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» խորհրդատվական ընկերության համասեփականատեր, Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների բաժնի պետ, տ.գ.թ. Կարեն Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրեց քննարկման հիմնական թեմաները և ձևաչափը: Քննարկմանը մասնակիցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնի աշխատակիցներ, մարզի տարբեր համայնքերի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցները անդրադարձան մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա կլիմայի փոփոխության ազդեցության խնդիրներին, մասնավորապես` գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքներին, էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը, առողջապահությանը և սոցիալական ապահովությանը, ջրային ռեսուրսներին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s