ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ


Մեր տարածաշրջանը Սյունյաց թեմի կազմում էր,
այսօր հաճախ ենք լսում Վայոց ձորի թեմի մասին, ե՞րբ է առանձնացվել:

 

1993թ. աշնանը Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Կոնդակով նշանակվել էր Սյունյաց թեմի Առաջնորդ: Թեմի կազմի մեջ ներառված էին Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: 2010թ. դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքները առաձնացան Սյունյաց թեմի կազմից և ստեղծվեց առանձին 2 թեմ` Վայոց ձորի և Սյունիքի: Վայոց ձորի թեմի Առաջնորդ կրկին նշանակվեց Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, իսկ 2012թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով թեմի փոխառաջնորդ նշանակվեց Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Փոխառաջնորդի գործունեության, իրավասությունների ու պարտականությունների վերաբերյալ Վեհափառ Հայրապետի կողմից կազմվել և հաստատվել է ուղեցույց, որի հիման վրա և առաջնորդվում է Վայոց ձորի թեմական կառույցը: Ընթերցողին ենք ներկայացնում այդ ուղեցույցը: Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


Սեփական լրատվությունից

Հերմոն գյուղում գտնվող «Լուսի» հանգստյան գոտին վեր է ածվել երիտասարդական մի հեքիաթային «աշխարհի»: Բացի բնության գրավչությունից այն աչքի է ընկնում նաև իր հետաքրքիր միջոցառումներով, «Սյունիք-Զարգացում»  հկ-ի բազմազան ծրագրերով: Հերթական ծրագիրը մեկնարկել էր ապրիլի 25-ին: Այն Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդները շարժման մեջ» ծրագիր էր, որի նպատակ էր խթանելու տարբեր երկրների գյուղական համայնքների երիտասարդների կարողությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվությունը: Երկու օր անց նրանք արդեն հասցրել էին կիսելու իրենց փորձն ու հմտությունները, կենդանի շփման միջոցով ծանոթանալու միմյանց մշակույթին, ազգային արժեքներին և կենցաղին, որի արդյունքում և Ինտերնացիոնալ այս երետասարդական խումբը նախաձեռնեց «Ինքներս կերտենք մեր ապագան» խորագրով կազմակերպել մշակութային երեկույթ: Ծրագրին մասնակցում էր վեց երկրների` Վրաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Շվեյցարիայի և Հայաստանի տարբեր գյուղական համայնքների 24 երիտասարդ: Նրանք հետաքրքիր պատմությունների, դիտարկտիկ նյութերի, սլայդների միջոցով ներկայացրին իրենց երկիրը` չմոռանալով կատարել իրենց ազգային երգերը, խոսել իրենց ազգային առանձնահատկությունների, հետաքրքրությունների մասին: Երեկույթի վերջում երիտասարդները մասնակիցներին հյուրասիրեցին իրենց ազգային ուտեստներով ու քաղցրավենիքներով: Continue reading