ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


Սեփական լրատվությունից

Հերմոն գյուղում գտնվող «Լուսի» հանգստյան գոտին վեր է ածվել երիտասարդական մի հեքիաթային «աշխարհի»: Բացի բնության գրավչությունից այն աչքի է ընկնում նաև իր հետաքրքիր միջոցառումներով, «Սյունիք-Զարգացում»  հկ-ի բազմազան ծրագրերով: Հերթական ծրագիրը մեկնարկել էր ապրիլի 25-ին: Այն Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդները շարժման մեջ» ծրագիր էր, որի նպատակ էր խթանելու տարբեր երկրների գյուղական համայնքների երիտասարդների կարողությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվությունը: Երկու օր անց նրանք արդեն հասցրել էին կիսելու իրենց փորձն ու հմտությունները, կենդանի շփման միջոցով ծանոթանալու միմյանց մշակույթին, ազգային արժեքներին և կենցաղին, որի արդյունքում և Ինտերնացիոնալ այս երետասարդական խումբը նախաձեռնեց «Ինքներս կերտենք մեր ապագան» խորագրով կազմակերպել մշակութային երեկույթ: Ծրագրին մասնակցում էր վեց երկրների` Վրաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Շվեյցարիայի և Հայաստանի տարբեր գյուղական համայնքների 24 երիտասարդ: Նրանք հետաքրքիր պատմությունների, դիտարկտիկ նյութերի, սլայդների միջոցով ներկայացրին իրենց երկիրը` չմոռանալով կատարել իրենց ազգային երգերը, խոսել իրենց ազգային առանձնահատկությունների, հետաքրքրությունների մասին: Երեկույթի վերջում երիտասարդները մասնակիցներին հյուրասիրեցին իրենց ազգային ուտեստներով ու քաղցրավենիքներով:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Էդգար Ղազարյանն ու մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ:
Ծրագրի ավարտին նախատեսված էր նաև կրակների շոու և հրաժեշտի խարույկ, բայց անձրևային եղանակի պատճառով այն չկայացավ:
«Երիտասարդները շարժման մեջ»  ծրագրի մասնակիցները ևս երկու օր ծանոթացան մարզի պատմամշակութային կոթողներին, այցելեցին Նորավանք, և ապրիլի 30-ին անջնջելի տպավորություններով վերադարձան իրենց երկրներ:

***

Վերջին շրջանում էլ ավելի են ակտիվացել մարզի երիտասարդները: Ասվածի վառ օրինակն է կրկին Եվրամիության «Երիտասարդները շարժման մեջ» ծրագրով Ջերմուկում անցկացված երիտասարդական հանդիպումը, որին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լատվիայի շուրջ 40 երիտասարդ: Այն կազմակերպվել էր Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն (WostAYN) հասարակական կազմակերպության Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ «Մենք կարող ենք և կանենք» ծրագրի շրջանակում:
Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում գործազրկության խնդրի վերհանումն է և համատեղ ուժերով պայքարը դրա դեմ:
Միջոցառմանը մասնակցում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա իր խոսքում ողջունեց ծրագրի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

***

36Ապրիլի 16-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց Ամերիկյան կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակի դափնեկիր Սամվել Սևադայի «Կույսի համաստեղություն»  խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարչական ցուցահանդես, որին մասնակցում էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանը:
Թանգարանի տնօրեն Կամո Սահակյանի ուղեկցությամբ մարզպետը, պաշտոնատար մյուս այրերն ու մյուս մասնակիցները շրջեցին ցուցասրահում, դիտեցին հեղինակի 90-ից ավելի լուսանկարներ, որոնցում զգացվում էր նկարչի յուրովի մոտեցումը, նրա ստեղծագործական տաղանդն ու մտքի թռիչքը, որոնք միահյուսվում ու կազմում էին պատկերավոր մի համաստեղություն: Ահա յուրօրինակ այս արվեստագետի թերևս մինչ այսօր չբացահայտված մասնագիտական գաղտնիքները, որոնք կարծես վարպետության դաս էր լուսանկարչության սիրահարների համար:
Ցուցադրությամբ տպավորված Էդգար Ղազարյանը գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում և շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը նման ցուցադրության կազմակերպման համար:

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s