ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***


70ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ու ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտաշ Արտաշյանը:72
Մարզպետ Էդգար Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ հուշանվեր հանձնեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցների: Պարգևատրումներ եղան գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի կողմից: Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ոստիկանության բաժինների մի շարք աշխատակիցների պարգևատրեցին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը:

Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփիչ խոսքով ավարտեց Լ. Յազիչյանը:
Այնուհետև հանդիսավոր նիստի մասնակիցների համար ցուցադրվեց ՀՀ ոստիկանության անցած 96 ամյա ուղին ներկայացնող ֆիլմ և տրվեց տոնական համերգ:

***

Ապրիլի 28-ին Ռինդում տոնական տրամադրություն էր. համայնքում հիմնադրվում էր առաջին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին, որի շինության սրբազան գործին նվիրվել էր բարերար Վարդան Սարգսյանը: Նրան իրենց երախտագիտությունն են հայտնում համայնքի անդամները, որոնք դրամահավաքի միջոցով ցանկություն հայտնեցին նաև իրենց լուման ունենալ այդ գործին: Եկեղեցու հիմնարկեքի օրհնությունը կատարվեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հանդիսապետությամբ: Թերևս ամենատպավորիչը դպրոցականների մասնակցությունն էր, որոնք Սրբալույս Մյուռոնով օծելու էին ներկայացնում եկեղեցու հիմքում զետեղվող 16 վեմ քարերը: Անկասկած այդ պահը այս փոքրիկները երբեք չեն մոռանա: Տոնակատարությանը մասնակցողներին ողջույնի խոսք ասացին մարզպետ Էդգար Ղազարյանը, համայնքապետ Հուսիկ Սահակյանը, բարերարի մայրը՝ Ռինդի միջն. դպրոցի նախկին ուսուցչուհի Ռոզա Կարապետյանը:
Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Թեմակալ Առաջնորդ Աբրահամ Սրբազանը:
Այնուհետև համայնքում թևածեց երգն ու երաժշտությունը:

***

Ապրիլի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաև «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերը:
Ի թիվս այլ մրցանակակիրների ՀՀ Վայոց ձորի մարզից «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն կին նորարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Եղեգնաձորի «Բոնուս առևտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը, «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ Գոհար Գևորգյանը՝ ԳՄԸՀ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից հաղթող ճանաչվելու համար և «Լավագույն սկսնակ կին-գործարար» անվանակարգում՝ Վարդուհի Օհանյանը՝ ՄԱԶԾ երևանյան գրասենյակի կողմից խրախուսական մրցանակ ստանալու կապակցությամբ:«Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը:

***

ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ Եղեգնաձորում տեղի ունեցավ Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նիստ, որին ներկա էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանը: Նախքան նիստի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի վաղամեռիկ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակը: Նիստում ելույթ ունեցան մարզային ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը, Վայքի մարզադպրոցի շախմատի մարզիչ Նաիրի Հունանյանը և Ջերմուկի «Կարեն Ասրյանի անվան շախմատի դպրոցի» տնօրեն Երջանիկ Թադևոսյանը: Այնուհետև նիստի մասնակիցները միաձայն Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Է.Ղազարյանին: Վերջում նորանշանակ նախագահը ներկայացրեց մարզում շախմատի զարգացման և մասսայականացման իր տեսլականն ու ծրագրերը, անդրադարձավ շախմատի դասավանդման խնդիրներին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s