ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Հարգելի ընթերցող, եթե հիշում եք 2010թ-ին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը մարզի ուսումնական հաստատություններ կատարած այցելության ժամանակ արտահայտեց հետևյալ միտքը. <<Եղեգնաձորի պետական քոլեջը պետք է դառնա տարածաշրջանի աշխատաշուկան և տնտեսությունը համապատասխան կադրերով ապահովող հիմնական գործիքը>>: Թերևս ինչ-որ ժամանակ դրա իմաստը, կարևորությունն այնքան էլ պարզ չէր, բայց այսօր գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կրկին ու կրկին համոզվում ենք, որ ուսումնական հաստատություններում ևս պետք է միշտ զգալ ժամանակի շունչն ու քայլել ժամանակի զարկերակով:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, մշտապես հետամուտ լինելով կրթության որակի բարելավման խնդրին, չի սահմանափակում իր գործունեությունը զուտ ուսուցման գործընթաց կազմակերպելով.
Համագործակցությունը գործատուների, տեղական և միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների և հատկապես Հայաստանի տարբեր բուհերի հետ քոլեջի գործունեության հիմնաքարերից է: Առավել մանրամասն` քոլեջի աշխատանքները լուսաբանող նյութերում:

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է

Միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթության բնագավառի ռազմավարական զարգացման ուղղություններում այսօր մեծապես կարևորվում է գործատուների հետ համագործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման խնդիրը:
Կրթության այս ոլորտի որդեգրած քաղաքականության առանցքային կետերից է գործատունների ներգրավվածությունը կրթական գործընթացներին:
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ևս չի կարող անմասն մնալ այս ամենից. քոլեջի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների և խորհուրդների աշխատանքային պլաններում պարտադիր ներառվում են տարբեր տեսանկյուններից գործատուներին առնչվող աշխատանքներ: Դրանցում մասնավորապես մեծ տեղ են գրավում գործատունների հետ համագործակցության պայմանագրերի կնքումը, համաձայն որոնց` գործատուները մեծապես աջակցում են քոլեջի ուսանողներին պրակտիկաներն արդյունավետ և նպատակային անցկացնելու խնդրում, դեռ ավելին` եղել են դեպքեր, երբ գործատուն, գոհ լինելով պրակտիկանտի գիտելիքներից և գործնական կարողություններից, ընդունել է նրան աշխատանքի…

gortsatu1

Պետական որակավորող հանձնաժողովների նախագահների կազմում հաճախ ընդգրկվում են հենց գործատուներ կամ հրավիրվում են ներկա լինելու պետական քննություններին, և կրկին արձանագրվել են դեպքեր, երբ լավագույն շրջանավարտները նրանց կողմից աշխատանքի առաջարկ են ստացել…
Տարածաշրջանի մի շարք գործատուներ պարբերաբար հրավիրվում են քոլեջ` մասնակցելու տարաբնույթ քննարկումների, հանդիպումների, սեմինարների, բաց դռների: Քոլեջի Կառավարման խորհրդում ընդգրկված են նաև գործատուներ: Տարբեր աշխատանքներ պլանավորելիս, հատկապես յուրաքանչյուր տարվա մասնագիտությունների ընդունելության պահանջը ձևավորելիս անպայման հաշվի են առնվում գործատուների կարծիքներն ու առաջարկները: Այս ամենը միտված է նախ և առաջ մի գլխավոր նպատակի, այն է` քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները պետք է լիովին համապատասխանեն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափություններին և աշխատաշուկայի պահանջարկին, իսկ շրջանավարտները համալրեն անհրաժեշտ մասանգետների շարքերը:

Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

 

6448Մայիսի 6-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ հանրապետական մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ: Այն կազմակերպել էր People in need մամլո պատասխանատու Լիանա Գյոզալյանը: Նախ մարզպետը ողջունեց լրագրողներին մարզ այցելելու համար, ապա պատասխանեց հանրապետության լրատվամիջոցների մեկ տասնյակից ավելի լրագրողներ հարցերին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսության ամենատարբեր ոլորտներին՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, գինեգործություն, սոցիալական վիճակ, առողջարանային բուժում, տուրիզմ և այլ ոլորտներ: Առանձնակի խոսվեց մեծ հնչեղություն ունեցող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, շրջակա միջավայրի վրա բացսական ազդեցության, Ջերմուկ առողջարանային քաղաքի և մերձակա միջավայրի ախտոտման մասին: Մարզպետը նշեց, որ հաշվարկվել և մշակվել է գործողությունների ծրագիր, որպեսզի հանքի շահագործումից հետո ապահովվի առավել նվազ բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Լրագրողների հետաքրքրության շրջանակում էր նա մարզում աղքատության և արտագաղթի հետ կապված խնդիրները, որոնց ի պատասխան Էդգար Ղազարյանը նշեց, որ աղքատության ցուցանիշը Վայոց ձորի մարզում մյուս մարզերի համեմատ բավականին ցածր է, իսկ արտագաղթը, որպես այդպիսին մասամբ կրում է ժամանակավոր բնույթ՝ արտագնա աշխատանք և վերադարձ:

***

Մայիսի 17-ին մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայքի <<ԱՄՐՈՑ>> հյուրանոցային համալիրի բացման Continue reading

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՄայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի տարածքում գտնվող նոր հիմնանորոգված նախակրթարան, որը վերջին տարիներին մարզում բացված բազմաթիվ նախակրթարաններից մեկն է:

Նախարարը հանդիպում ունեցավ մանկապարտեզի սաների և դաստիարակների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: Այնուհետև մարզպետարանի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ, քաղաքների կրթական տարբեր հաստատությունների ղեկավարներ: Նախարարը խոսեց կրթական բարեփոխումների առաջիկայում իրականացվող ծրագրերի մասին: Վերջում Ա.Աշոտյանը պատասխանեց կրթական համակարգի աշխատողների հարցերին:

Continue reading

ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ


 

6816Մայիսի 23-ին մարզի 35 կրթօջախներում՝ 2 քաղաքային վարժարաններում, 30 մարզային ենթակայությամբ միջնակարգ, ինչպես նաև ՀՀ ԿԳ ենթակայությամբ գործող 3 ավագ դպրոցներում ղողանջեց վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակթրական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը: Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով մարզպետ Էդգար Ղազարյանն այցելեց մարզի մի շարք կրթօջախներ՝ Վայքի և Եղեգնաձորի վարժարաններ, Վայքի ավագ դպրոց և սահմանամերձ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոց, շնորհավորեց շրջանավարտներին և պատվոգրեր հանձնեց առարկայական օլիպիադայում 1-ին տեղ գրաված աշակերտներին:
Մարզպետարանի պատասխանատու աշխատողներրը նույնպես այցելել են դպրոցներ և մասնակցել Վերջին զանգի արարողություններին:

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՐՍՆԱՍԱՐԻ ՀԵՐՈՍԻ


 

 

6575Երկար ու ձիգ տարիներ են անցել այն օրից, երբ գնիշիկցի երետասարդ մանկավարժը զինվորագրվել է ու համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը: Առաջին իսկ օրից Վահիկն աչքի է ընկել իր խելացիությամբ, կազմակերպվածությամբ ու ցանկացած իրավիճակում արագ ու ճիշտ նախաձեռնությամբ: Դրանք հատկանիշներ են, որոնցով երիտասարդը տարբերվել է իր շատ ու շատ հասակակիցներից: Գուցե դա գալիս է շրջանային պիոներ տան վարիչ աշխատած տարիներից` 1941-42թթ, երիտասարդական մի շարք ծրագրերի իրականացման հմտությունից, գուցե … ինչևիցէ, կարճ ժամանակում /42-43թթ/ նա արժանանում է գնդի հրամանատարության ուշադրությանն ու ստանում է ավագ սերժանտի կոչում և նշանակվում հրանոթի հրամանատար…
Մարտերում ցուցաբերած բացառիկ խիզախությունների և հերոսությունների համար 1944թ-ին 530-րդ հակատանկային հրետանային գնդի հրամանատարության կողմից Վահիկը պարգևատրվում է Կարմիր աստղի, իսկ 45-ին` Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով:
1945թ-ի ապրիլի 30-ը ճակատագրական եղավ Վահիկի համար. Բեռլինից 40կմ հարավ ընկած Կումմերսդորֆ բնակավայրի մոտ նրա հրանոթի անձնակազմը ընկնում է շրջապատման մեջ ու համառ կռիվ է մղվում: Վահիկն սկսում է հակատանկային նռնակներ նետել գերմանացիների վրա` ոչնչացնելով 21 զինվոր ու սպա: Այդ ժամանակ նա կարողանում է 2 անգամ օդում բռնել և ետ շպրտել հակառակորդի նռնակները… Պատմական այդ մարտում ցույց տված անձնական խիզախության և արիության համար ՍՍՌՄ Գերագույն սովետի նախագահության 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով Հրանոթի հրամանատար ավագ սերժանտին շնորհվում է Սովետական Միության հերոսի կոչում: Մեր հայրենակից հերոսը մարտական փառավոր ուղի է անցել` Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին, որտեղ և հերոս հրետանավորը մեծ ցնծությամբ տոնել է հաղթանակը, որից ընդամենը մի քանի օր անց նա զոհվել է մարտական պոստում: Նրա աճյունն ամփոփվել է Սլուցք քաղաքում:

Խորհրդային տարիներին հիմնադրվեց նրա հիշատակը հավերժացնող վոլեյբոլի հուշամրցաշար, որը միշտ կազմակերպվում էր Continue reading

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


 

Ապրիլի 30-ին կայացավ մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամները՝ փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի, ստորաբաժանումների ու նաև ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Նիստը վարում էր ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Օրակարգում`
2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով <<Ռինդի միջն դպրոց>>, <<Չիվայի միջն. դպրոց>>, <<Եղեգիսի միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ներում, <<Մալիշկայի ԱԱՊԿ>> և <<Աղավնաձորի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ներում ֆինանսական, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում 2014թ. 1-ին եռամսյակում <<Գնումների մասին>> ՀՀ օրենքին համապատասխանության իրականացված աուդիտի գնումների հաշվետվությունների ներկայացում: Քննարկվող հարցերի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Նիստը ո ր ո շ ե ց`
1.Առաջարկել. Continue reading