ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


 

Ապրիլի 30-ին կայացավ մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամները՝ փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի, ստորաբաժանումների ու նաև ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Նիստը վարում էր ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Օրակարգում`
2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով <<Ռինդի միջն դպրոց>>, <<Չիվայի միջն. դպրոց>>, <<Եղեգիսի միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ներում, <<Մալիշկայի ԱԱՊԿ>> և <<Աղավնաձորի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ներում ֆինանսական, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում 2014թ. 1-ին եռամսյակում <<Գնումների մասին>> ՀՀ օրենքին համապատասխանության իրականացված աուդիտի գնումների հաշվետվությունների ներկայացում: Քննարկվող հարցերի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Նիստը ո ր ո շ ե ց`
1.Առաջարկել.
Ներքին աուդիտի բաժնին՝ 2014թ.-ին ըստ կազմակերպությունների արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն:
2. Հանձնարարել՝
ՓԲԸ-ների և ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ ապահովել նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունք, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ և մեկամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s