Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՐՍՆԱՍԱՐԻ ՀԵՐՈՍԻ


 

 

6575Երկար ու ձիգ տարիներ են անցել այն օրից, երբ գնիշիկցի երետասարդ մանկավարժը զինվորագրվել է ու համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը: Առաջին իսկ օրից Վահիկն աչքի է ընկել իր խելացիությամբ, կազմակերպվածությամբ ու ցանկացած իրավիճակում արագ ու ճիշտ նախաձեռնությամբ: Դրանք հատկանիշներ են, որոնցով երիտասարդը տարբերվել է իր շատ ու շատ հասակակիցներից: Գուցե դա գալիս է շրջանային պիոներ տան վարիչ աշխատած տարիներից` 1941-42թթ, երիտասարդական մի շարք ծրագրերի իրականացման հմտությունից, գուցե … ինչևիցէ, կարճ ժամանակում /42-43թթ/ նա արժանանում է գնդի հրամանատարության ուշադրությանն ու ստանում է ավագ սերժանտի կոչում և նշանակվում հրանոթի հրամանատար…
Մարտերում ցուցաբերած բացառիկ խիզախությունների և հերոսությունների համար 1944թ-ին 530-րդ հակատանկային հրետանային գնդի հրամանատարության կողմից Վահիկը պարգևատրվում է Կարմիր աստղի, իսկ 45-ին` Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով:
1945թ-ի ապրիլի 30-ը ճակատագրական եղավ Վահիկի համար. Բեռլինից 40կմ հարավ ընկած Կումմերսդորֆ բնակավայրի մոտ նրա հրանոթի անձնակազմը ընկնում է շրջապատման մեջ ու համառ կռիվ է մղվում: Վահիկն սկսում է հակատանկային նռնակներ նետել գերմանացիների վրա` ոչնչացնելով 21 զինվոր ու սպա: Այդ ժամանակ նա կարողանում է 2 անգամ օդում բռնել և ետ շպրտել հակառակորդի նռնակները… Պատմական այդ մարտում ցույց տված անձնական խիզախության և արիության համար ՍՍՌՄ Գերագույն սովետի նախագահության 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով Հրանոթի հրամանատար ավագ սերժանտին շնորհվում է Սովետական Միության հերոսի կոչում: Մեր հայրենակից հերոսը մարտական փառավոր ուղի է անցել` Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին, որտեղ և հերոս հրետանավորը մեծ ցնծությամբ տոնել է հաղթանակը, որից ընդամենը մի քանի օր անց նա զոհվել է մարտական պոստում: Նրա աճյունն ամփոփվել է Սլուցք քաղաքում:

Խորհրդային տարիներին հիմնադրվեց նրա հիշատակը հավերժացնող վոլեյբոլի հուշամրցաշար, որը միշտ կազմակերպվում էր հաղթանակի օրը: Բազմիցս այդ մրցաշարին մասնակցել են նաև հեռավոր Սլուցքի բնակիչները, ովքեր իբրև երախտագիտություն` իրենց քաղաքի ազատագրման համար պայքարող մարտիկի, երկար տարիներ խնամում են հարսնասարցի հերոսի գերեզմանը:
… Բավականին ժամանակ ընդմիջվեց հուշամրցաշարի անցկացումը, բայց նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում այն վերականգնվեց, ավելին` վերածվեց վոլեյբոլի մարզային առաջնության:
Ավանդույթը վերականգնելուց հետո այս տարի այն կազմակերպվեց 10-րդ անգամ. մայիսի 2-ին Եղեգնաձորի մարզադպրոցի դահլիճում պաշտոնապես մեկնարկեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մարզի տարբեր համայնքներ և կազմակերպություններ ներկայացնող 15 թիմեր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի կազմում հանդես էր գալիս նաև մարզպետ, ՀՊՏՀ դասախոս Էդգար Ղազարյանը: Մինչ մրցաշարի պաշտոնական բացումը Եղեգնաձորի մարզադպրոցի բակում տեղի ունեցավ հիշատակի արարողություն և հուշաղբյուրի բացում` նվիրված սպորտի նվիրյալ, երկարամյա մարզիչ և ուսուցիչ Լյուդվիգ Հովհաննիսյանի հիշատակին:
Մարզպետ Էդգար Ղազարյանի ողջույնի խոսքից հետո ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց ՀՀ պետական դրոշը և մրցաշարը պաշտոնապես հայտարարվեց բացված:

***

Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական տանկ-հուշարձանի մոտ տեղի ունեցավ
տոնական միջոցառում, որին մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, մարզի դատախազ Նաիրի Ավագյանն ու մարզպետարանի պատասխանատուներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, հարյուրավոր քաղաքացիներ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան մարզպետն ու 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը:
Այդ օրը Արփիում ևս տեղի ունեցավ տոնական միջոցառում: Նախ պաշտոնյա այրերն ու հյուրերն այցելեցին Հերոսի անվան դպրոցի փառքի սրահ, ծանոթացան Վահիկի հերոսական ուղին և սխրանքները ներկայացնող ցուցանմուշներին, ապա նրա հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ավարտին պարգևատրվեցին վոլեյբոլի հուշամրցաշարի հաղթողները:
Հերոսի հարազատների կողմից միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին ևս հանձնվեցին շնորհակալագրեր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s