Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՄայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի տարածքում գտնվող նոր հիմնանորոգված նախակրթարան, որը վերջին տարիներին մարզում բացված բազմաթիվ նախակրթարաններից մեկն է:

Նախարարը հանդիպում ունեցավ մանկապարտեզի սաների և դաստիարակների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: Այնուհետև մարզպետարանի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ, քաղաքների կրթական տարբեր հաստատությունների ղեկավարներ: Նախարարը խոսեց կրթական բարեփոխումների առաջիկայում իրականացվող ծրագրերի մասին: Վերջում Ա.Աշոտյանը պատասխանեց կրթական համակարգի աշխատողների հարցերին:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև փոխմարզպետներն ու նախարարին ուղեկցող պաշտոնյաներ:
Խորհրդակցությունից հետո նախարար Արմեն Աշոտյանը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց նաև Վայքի նոր հիմնանորոգված ավագ դպրոց, ծանոթացավ հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին, տեխնիկապես վերազինված համակարգչային դասարանի, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետի ու մարզադահլիճի պայմաններին:

 

 

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s