ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

 

6448Մայիսի 6-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ հանրապետական մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ: Այն կազմակերպել էր People in need մամլո պատասխանատու Լիանա Գյոզալյանը: Նախ մարզպետը ողջունեց լրագրողներին մարզ այցելելու համար, ապա պատասխանեց հանրապետության լրատվամիջոցների մեկ տասնյակից ավելի լրագրողներ հարցերին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսության ամենատարբեր ոլորտներին՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, գինեգործություն, սոցիալական վիճակ, առողջարանային բուժում, տուրիզմ և այլ ոլորտներ: Առանձնակի խոսվեց մեծ հնչեղություն ունեցող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, շրջակա միջավայրի վրա բացսական ազդեցության, Ջերմուկ առողջարանային քաղաքի և մերձակա միջավայրի ախտոտման մասին: Մարզպետը նշեց, որ հաշվարկվել և մշակվել է գործողությունների ծրագիր, որպեսզի հանքի շահագործումից հետո ապահովվի առավել նվազ բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Լրագրողների հետաքրքրության շրջանակում էր նա մարզում աղքատության և արտագաղթի հետ կապված խնդիրները, որոնց ի պատասխան Էդգար Ղազարյանը նշեց, որ աղքատության ցուցանիշը Վայոց ձորի մարզում մյուս մարզերի համեմատ բավականին ցածր է, իսկ արտագաղթը, որպես այդպիսին մասամբ կրում է ժամանակավոր բնույթ՝ արտագնա աշխատանք և վերադարձ:

***

Մայիսի 17-ին մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայքի <<ԱՄՐՈՑ>> հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Այն կառուցվել էր 90-ականներին և շուրջ 20 տարի է ինչ դադարեցվել էր աշխատանքները: Գործարարներ ամերիկահայ Շահեն Նազարյանի և վայքեցի Վահե Թովմասյանի համագործակցությամբ հյուրանոցային համալիրը հիմնովին վերանորոգվեց և վերստին բացեց իր դռներն այցելուների առջև: Այն վերջին տարիներին Վայք քաղաքում կառուցված երկրորդ հյուրանոցն է, ինչը վկայում է մարզում ներդրումային գրավիչ միջավայրի և զբոսաշրջության զարգացման հնարավորությունների ու հեռանկարների մասին: Հյուրանոցի բացման արարողությանը մասնակցում էին նաև Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, գործարարներ, հյուրեր:

***

Մայիսի 15-ին Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 10-րդ նիստը:
Օրակարգում ներառված էին Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն և Սարավան համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերը քննարկելու մասին հարցերը, որոնք ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում հանձնաժողովը կայացրեց որոշում՝ համաձայնություն տալ Գլաձորի համայնքի վարչական տարածքների 7.67606 հա հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որտեղ նախատեսվում է հատուկ նշանակության տարածքը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որպես համայնքային սեփականություն, գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև Մալիշկայի համայնքի վարչական տարածքների 0.1153 հա, Վերնաշենի՝ 0.266155հա և Սարավանի՝ 0.5011հա հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որտեղ նախատեսվում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյունների կառուցման համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s