ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Հարգելի ընթերցող, եթե հիշում եք 2010թ-ին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը մարզի ուսումնական հաստատություններ կատարած այցելության ժամանակ արտահայտեց հետևյալ միտքը. <<Եղեգնաձորի պետական քոլեջը պետք է դառնա տարածաշրջանի աշխատաշուկան և տնտեսությունը համապատասխան կադրերով ապահովող հիմնական գործիքը>>: Թերևս ինչ-որ ժամանակ դրա իմաստը, կարևորությունն այնքան էլ պարզ չէր, բայց այսօր գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կրկին ու կրկին համոզվում ենք, որ ուսումնական հաստատություններում ևս պետք է միշտ զգալ ժամանակի շունչն ու քայլել ժամանակի զարկերակով:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, մշտապես հետամուտ լինելով կրթության որակի բարելավման խնդրին, չի սահմանափակում իր գործունեությունը զուտ ուսուցման գործընթաց կազմակերպելով.
Համագործակցությունը գործատուների, տեղական և միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների և հատկապես Հայաստանի տարբեր բուհերի հետ քոլեջի գործունեության հիմնաքարերից է: Առավել մանրամասն` քոլեջի աշխատանքները լուսաբանող նյութերում:

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է

Միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթության բնագավառի ռազմավարական զարգացման ուղղություններում այսօր մեծապես կարևորվում է գործատուների հետ համագործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման խնդիրը:
Կրթության այս ոլորտի որդեգրած քաղաքականության առանցքային կետերից է գործատունների ներգրավվածությունը կրթական գործընթացներին:
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ևս չի կարող անմասն մնալ այս ամենից. քոլեջի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների և խորհուրդների աշխատանքային պլաններում պարտադիր ներառվում են տարբեր տեսանկյուններից գործատուներին առնչվող աշխատանքներ: Դրանցում մասնավորապես մեծ տեղ են գրավում գործատունների հետ համագործակցության պայմանագրերի կնքումը, համաձայն որոնց` գործատուները մեծապես աջակցում են քոլեջի ուսանողներին պրակտիկաներն արդյունավետ և նպատակային անցկացնելու խնդրում, դեռ ավելին` եղել են դեպքեր, երբ գործատուն, գոհ լինելով պրակտիկանտի գիտելիքներից և գործնական կարողություններից, ընդունել է նրան աշխատանքի…

gortsatu1

Պետական որակավորող հանձնաժողովների նախագահների կազմում հաճախ ընդգրկվում են հենց գործատուներ կամ հրավիրվում են ներկա լինելու պետական քննություններին, և կրկին արձանագրվել են դեպքեր, երբ լավագույն շրջանավարտները նրանց կողմից աշխատանքի առաջարկ են ստացել…
Տարածաշրջանի մի շարք գործատուներ պարբերաբար հրավիրվում են քոլեջ` մասնակցելու տարաբնույթ քննարկումների, հանդիպումների, սեմինարների, բաց դռների: Քոլեջի Կառավարման խորհրդում ընդգրկված են նաև գործատուներ: Տարբեր աշխատանքներ պլանավորելիս, հատկապես յուրաքանչյուր տարվա մասնագիտությունների ընդունելության պահանջը ձևավորելիս անպայման հաշվի են առնվում գործատուների կարծիքներն ու առաջարկները: Այս ամենը միտված է նախ և առաջ մի գլխավոր նպատակի, այն է` քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները պետք է լիովին համապատասխանեն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափություններին և աշխատաշուկայի պահանջարկին, իսկ շրջանավարտները համալրեն անհրաժեշտ մասանգետների շարքերը:

Continue reading

Advertisements