ԱՎԱՐՏՎԵՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԸ


105Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդական՝ տասնմեկերորդ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հետաքրքրությամբ հետևում էր մարզական ընտանիքների կատարումներին:
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունից և Արցախից շուրջ 2070 ընտանիք, որից 144-ը անցել է եզրափակիչ փուլ: Նրանց թվում էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանի ընտանիքը: Ղազարյանների ընտանիքը 2006-2008 թվականներին ծնված երեխաների տարիքային խմբում էր, որը գրանցեց լավ արդյունքներ:
Մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցում էր նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:
Continue reading

Advertisements

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ


***

7922

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ծաղկաձորում իրենց եռօրյա հանգիստն անցկացրին մարզային երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում էին նաև վայոցձորցի երիտասարդները: Հուլիսի 19-ին նրանց հետ հանդիպեց մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Ղազարյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների գործունեության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Գաբրիելյանը։ Continue reading

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումը կազմավորվել է 1997թ. հուլիսի 4-ին: Նախորդ տարի մեծ շուքով նշվեց զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը, որը զուգորդվեց զորահանդեսով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Այն իր բնույթով եզակի տոնակատարություն էր, որ նշվում էր մարզում, և դրանով կարծես թե հիմք դրվեց ավանդության, ու այս տարի հուլիսի 12-ին երկրորդ անգամ Եղեգնաձորում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման տարեդարձն ու անցկացվեց զորահանդես: 4-րդ զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր: Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները Ա. Մակարյանը նշեց, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար: Continue reading