ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումը կազմավորվել է 1997թ. հուլիսի 4-ին: Նախորդ տարի մեծ շուքով նշվեց զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը, որը զուգորդվեց զորահանդեսով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Այն իր բնույթով եզակի տոնակատարություն էր, որ նշվում էր մարզում, և դրանով կարծես թե հիմք դրվեց ավանդության, ու այս տարի հուլիսի 12-ին երկրորդ անգամ Եղեգնաձորում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման տարեդարձն ու անցկացվեց զորահանդես: 4-րդ զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր: Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները Ա. Մակարյանը նշեց, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:

Շնորհավորելով ներկաներին 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծեց, որ տոնական օրը Վայոց ձորի մարզկենտրոնում մեծ հանդիսությամբ նշելը բնավ պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելեց նաև, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով: Անդրադառնալով Հայոց բանակի մարտունակությանը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազամատենչ հայտարարություններին ու հակառակորդի ագրեսիվ գործողություններին` պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն առանց երկնչելու և պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ.Ասրյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: Որպես քրտնաջան աշխատանքի արդյունք` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարությանը հանձնեց զորամիավորման մարտական դրոշը: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s