ԱՅԼ ԼՈՒՐԵՐ


***

7922

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ծաղկաձորում իրենց եռօրյա հանգիստն անցկացրին մարզային երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում էին նաև վայոցձորցի երիտասարդները: Հուլիսի 19-ին նրանց հետ հանդիպեց մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Ղազարյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների գործունեության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Գաբրիելյանը։

Այդ ընթացքում Է.Ղազարյանը ներկայացրեց երիտասարդության բնագավառում սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մարզպետին կից երիտասարդական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, և առաջարկեց երիտասարդ հանրապետականներին առավել ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքային կյանքում, սեփական նախաձեռնություններով և ծրագրերով մասնակցություն ցուցաբերեն ոչ միայն երիտասարդական, այլև հասարակական կյանքին ընդհանրապես։ Կ.Ավագյանի կողմից առանձնահատուկ կարևորվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպություններում տարբեր հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությունը, որտեղ երիտասարդները կարող են առավել արդյունավետ գործունեություն ծավալել ըստ իրենց մասնագիտական ունակությունների ու նախասիրությունների։ Կարևորվեց նաև ՀՀԿ բոլոր սկզբնական կազմակերպություններում, հատկապես գյուղական բնակավայրերում, ՀՀԿ ակտիվ երիտասարդական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Է.Ղազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց համակողմանի և լիարժեք աջակցություն ցուցաբերել երիտասարդներին իրենց ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։
***
Հուլիսի 15-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետ, հանձնաժողովի նախագահ Է.Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Անանյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը:
Օրակարգում`
1. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը և կարևորությունը,
2. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը,
3. Մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակության մասին, և վերջում.
այլ հարցեր:
Նախ ներկաներին տեղեկացվեց գյուղատնտեսական համատարած հաշվառման վերաբերյալ մանրամասներ:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, մարզի համայնքների և ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ:
***
Վերջին ժամանակներում շատ է խոսվում համայնքների խոշորացման մասին: Այդ խնդրին նվիրված հուլիսի 16-ին Զառիթափի դպրոցի դահլիճում ևս տեղի ունեցավ հանրային քննարկում, որին մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աշոտ Գիլոյանը, համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) փորձագետներ, Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Գոմք և Արտավան համայնքների ղեկավարները, ավագանիների ու համայնքների անդամներ: Վ.Մովսիսյանի կողմից մանրամասն կերպով ներկայացվեց համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև առանձնակի ուշադրություն դարձվեց Զառիթափ կենտրոնով խոշորացվող համայնքային փնջի ձևավորման հնարավորություններին, ակնկալվող արդյունքներին ու հավանական ռիսկերին: Վերջում ելույթով հանդես եկավ մարզպետը՝ ներկայացնելով համայնքների խոշորացման անհրաժեշտությունը ՏԻՄ համակարգի բարեփոխումների և համայնքային կարողությունների ամրապնդման գործում:

***

5909

Հուլիսի 10-ին մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Եվրամիության ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի պատասխանատուների հետ, որոնք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում են “Support to the EU Delegation to Armenia and RA Ministry of Territorial Administration for preparation of actions in regional development” ծրագիրը, որով նախատեսված է ՀՀ բոլոր մարզերում իրականացնել զարգացման գրանտային ծրագրեր՝ յուրաքանչյուրը նվազագույնը 500.000 եվրո արժողությամբ: Մարզպետի հետ հանդիպումից հետո ծրագրի պատասխանատուները մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցան մարզի հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ծրագրին վերաբերող մանրամասներ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s