ԱՎԱՐՏՎԵՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԸ


105Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդական՝ տասնմեկերորդ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հետաքրքրությամբ հետևում էր մարզական ընտանիքների կատարումներին:
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունից և Արցախից շուրջ 2070 ընտանիք, որից 144-ը անցել է եզրափակիչ փուլ: Նրանց թվում էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանի ընտանիքը: Ղազարյանների ընտանիքը 2006-2008 թվականներին ծնված երեխաների տարիքային խմբում էր, որը գրանցեց լավ արդյունքներ:
Մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցում էր նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s