Թիվ 6 /122/, Հուլիսի 1, 2014թ.


Թիվ 6 /122/ Հուլիսի 1   2014թ.

 

Շարունակել կարդալ →

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Ալիկ Մելքոնյան

Ալիկ Մելքոնյան

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարան: Այդ դասարանը բացելու նպատակը ոչ միայն Ալիկին հավերժացնելն ու հիշելն է, այլև` նոր սերնդին Ալիկի ոգով, այսինքն՝ հայրենիքին անմնացորդ նվիրված մարդու օրինակով դաստիարակելն է: Զոհված ազատամարտիկի դասարանում սովորելու են յուրաքանչյուր ուսումնական տարին լավագույն արդյունքներով ավարտած դասարանը՝ մեկ ուսումնական տարի ժամկետով, իսկ Ալիկ Մելքոնյանի աշակերտական նստարանին յուրաքանչյուր շաբաթ կնստի այդ դասարանում սովորող այն աշակերտը, ով շաբաթվա ընթացքում կունենա էական առաջընթաց՝ գիտելիքների առումով ու կդրսևորի լավ վարքագիծ:
Այդ հիշարժան օրը Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն առավոտյան գնացին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհվածների հիշատակին:
Ապա դպրոցում մասնակցեցին զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարանի բացմանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Ալիկի հարազատները, հրամանատարներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ ու հյուրեր:
Այդ հիշարժան իրադարձության մասին խոսեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանը: Ազատամարտիկի անվան դասարանի բացման ժապավենը կտրելու պատվին արժանացան դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանն ու Ալիկի եղբոր որդին` 11-րդ դասարանցի Ալիկ Մելքոնյանը:
Ապա ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը, ով շնորհավորելով բոլորին այդ կարևոր իրադարձության առթիվ` ասաց.«Այդ գաղափարը, որը մենք կյանքի կոչեցինք, ծնվել էր դեռ վաղուց, բայց կարծում եմ մեր հերոսներին հավերժացնելու, հիշելու համար երբեք էլ ուշ չէ: Իհարկե, մենք ունենք Ալիկ Մելքոնյանին նվիրված փառքի անկյուն, սակայն այն ամբողջությամբ չի արտահայտում նրա կատարած սխրագործությունը, նրա անցած ճանապարհը, ճանապարհ, որը ժամանակային առումով շատ կարճ է եղել, սակայն տարածական և բովանդակային իմաստով շատ խորն էր ու հարուստ»,- ու ավելացրեց նաև, որ շնորհակալություն է հայտնում այս գաղափարն իրականացնողներին, հատկապես՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 11-րդ դասարանի դասղեկ Թամարա Մովսիսյանին, բոլոր աջակցողներին, զինվորներին, զորամասի հրամանատարությանը, ուսուցիչներին ու բոլոր-բոլորին, ովքեր ինչ-որ ձևով աջակցել են գաղափարի իրականացմանը, իսկ ամենամեծ շնորհակալությանն արժանի է Ալիկի մայրիկը` տիկին Սոնան, ով մեր ազգի համար հայրենասեր ու օրինակելի զավակ է պարգևել: Ելույթ ունեցան նաև Ալիկի հարազատները:
Մասնակիցներն այցելեցին Ալիկին նվիրված հուշաքար, ծաղիկներով մատուցեցին իրենց հարգանքի տուրքը:
Այնուհետև դպրոցի դահլիճում սկսվեց հանդիսավոր համերգային ծրագիրը, որը կազմակերպվել էր 11-րդ դասարանի աշակերտների և դասղեկ Թամարա Մովսիսյանի կողմից:

Թիվ 7 /123/ Հուլիսի 31, 2014թ.


Թիվ 7 /123/ Հուլիսի 31   2014թ.

Շարունակել կարդալ →

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ


***

Հուլիսի 10-ին մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ասիական զարգացման բանկի խորհրդատուներ Յորգ Ֆիշերի և Սամվել Բարեյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի կողմից Ջերմուկ քաղաքում իրականացվելիք ներդրումային ծրագրերի հնարավորություններն ու ուղղությունները: Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում պատրաստակամություն հայտնեց ներդումներ կատարել Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածնքների զարգացման ծրագրերում: Մարզպետի կողմից ներկայացվեց մի շարք նախագծեր, որոնք բխում են Շվեյցարական փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա մշակված Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, այդ ծրագրերի նախնական քննարկում կազմակերպել Ջերմուկի բնակչության ակտիվ խմբերի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որից հետո դրանք ներկայացնել բանկի պատասխանատուների քննարկմանը:

***

Ջերմուկում իրականացվում է ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգի, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման նոր, ժամանակակից կայանի կառուցման աշխատանքներ: Նորակառույց համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպելու քաղաքի ջրամատակարարումն ու ջրահեռացումը, իսկ կեղտաջրերի մաքրման կայանի շնորհիվ կլուծվի Արփա-Սևան թունելով Սևանա լիճ թափվող ջրի մաքրության խնդիրը, որն ունի չափազանց կարևոր բնապահպանական նշանակություն:

7886

Հուլիսի 16-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց առողջաքաղաք` ծանոթանալու նշված շինարարական աշխատանքների ընթացքին և տեղեկանալու ու շահառու կազմակերպությունների հետ քննարկելու կազմակերպական առկա խնդիրները:

***

ՀՀ Կառավարության որոշմամբ անհրաժեշտ է կազմակերպել ծնողազուրկ, սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը: Այդ նպատակով 2014թ. Վայոց ձորի մարզին հատկացվել է 195 տեղ: Այն նախատեսված էր անցկացնել 3 փուլով, 20-ական օր տևողությամբ:
Երեխաների հանգստի կազմակերպման առաջին փուլն սկսվեց հունիսի 20-ին: Մարզից 55 երեխա մեկնեց Հանքավանի ՙՀասմիկ՚ ճամբար: Նրանք իրենց հանգիստն անցկացրին մինչև հուլիսի 9-ը: Ճամբարային հանգստի երկրորդ փուլը մեկնարկել է հուլիսի 9-ին` ճամբար է մեկնել 70 երեխա, հանգստացել են մինչև հուլիսի 28-ը, որից հետո այս երեխաներին փոխարինեցին ևս 70-ը, որոնց հանգիստը կկազմակերպվի մինչև օգոստոսի 16-ը:
Երեխաների տեղափոխությունը կազմակերպվում է մարզպետարանի կողմից: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցել են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ 2014Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ


2014թ-ի առաջին կիսամյակում ստացվել է 530 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 373 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 363-ը, մերժվել` 3-ը, ընթացքի մեջ է 7 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 32 քաղաքացի, որից 19-ի խնդրանքը բավարարվել է, 12-ինը` մերժվել, 1 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 60 դիմումից դրական պատասխան է ստացել 52-ը, մերժվել է` 5-ը, 3 դիմում ընթացքի մեջ է: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 14 քաղաքացիներ
ից 7-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 7 դիմում մերժվել է, /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 7 քաղաքացիներից 6-ը ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 15 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
է/ հողաշինության հարցերով դիմած 13 քաղաքացիներից 12-ը ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է: Continue reading

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

Հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզ այցելեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նախ նախարարն առանձնազրույց ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունեցին իրե066նց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը: Հիմնականում քաղաքացիները ներկայացրին իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվեցին իրավական խորհրդատվությամբ, փորձեցին անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև հարևանների, ծանոթների խնդիրների լուծման ուղիները:
Ընդունելությունից հետո մարզպետ Է.Ղազարյանի մասնակցությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում նախարարը հանդիպեց ՀՀ ԱՆ աշխատակազմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի և Վայքի մարզային բաժինների պետերի, մարզի տարածաշրջանային պետ ռեգիստրի պատասխանատուների, դատարանի ներկայացուցիչների ու նոտարների հետ: Մասնակցում էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հանդիպումը կրում էր ընկերական բնույթ: Հ.Մանուկյանը զրուցեց յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, ըստ ոլորտների քննարկվեցին օրենսդրական կարգավորման և կազմակերպական հարցեր: Continue reading

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ


062ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրապետությունում անց Է կացվում հանրային քննարկումներ, որի շրջանակում հուլիսի 24-ին հանրային քննարկում կազմակերպվեց նաև Վայոց ձորի մարզում:
Այն դռնբաց էր, մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ և աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հկ-ների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները ներկայացնելու նպատակով մարզ էին այցելել ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը:
Նախ բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա նշեց, որ նախապես մարզպետարանի կողմից իրականացվել է իրազեկում և քննարկումն ընթանում է դռնբաց: Ապա մարզպետը խոսքը փոխանցեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գ.Կուտոյանին և Վ.Պողոսյանին:
Խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նրանք նշեցին, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրանց՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: ՙՊետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը՚,- ասեցին նրանք: Continue reading

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

604Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ Հուլիսի 30-ին այցելեց Վայոց ձորի մարզ:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվեց համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզով՝ ծանոթացավ կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելեց Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցեց, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:

Continue reading