ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ


062ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրապետությունում անց Է կացվում հանրային քննարկումներ, որի շրջանակում հուլիսի 24-ին հանրային քննարկում կազմակերպվեց նաև Վայոց ձորի մարզում:
Այն դռնբաց էր, մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ և աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հկ-ների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները ներկայացնելու նպատակով մարզ էին այցելել ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը:
Նախ բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա նշեց, որ նախապես մարզպետարանի կողմից իրականացվել է իրազեկում և քննարկումն ընթանում է դռնբաց: Ապա մարզպետը խոսքը փոխանցեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գ.Կուտոյանին և Վ.Պողոսյանին:
Խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նրանք նշեցին, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրանց՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: ՙՊետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը՚,- ասեցին նրանք: Continue reading

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

604Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ Հուլիսի 30-ին այցելեց Վայոց ձորի մարզ:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվեց համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզով՝ ծանոթացավ կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելեց Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցեց, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:

Continue reading