ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ


062ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրապետությունում անց Է կացվում հանրային քննարկումներ, որի շրջանակում հուլիսի 24-ին հանրային քննարկում կազմակերպվեց նաև Վայոց ձորի մարզում:
Այն դռնբաց էր, մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ և աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հկ-ների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները ներկայացնելու նպատակով մարզ էին այցելել ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը:
Նախ բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա նշեց, որ նախապես մարզպետարանի կողմից իրականացվել է իրազեկում և քննարկումն ընթանում է դռնբաց: Ապա մարզպետը խոսքը փոխանցեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գ.Կուտոյանին և Վ.Պողոսյանին:
Խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նրանք նշեցին, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրանց՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: ՙՊետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը՚,- ասեցին նրանք:
Խոսելով տեղական ինքնակառավարման մասին, նշեցին նաև, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով: Մասնավորապես առաջարկվում է համայնքների ուժեղացում` մեծացնելով ավագանու դերակատարությունը: ՙՄեր նպատակն է ներկայացնել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք սահմանադրական լուծումների անհրաժեշտություն ունեն: Կքննարկենք այդ կոնցեպցիան` հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները՚,- ավելացրին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները: Ըստ նրանց` գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ լիարժեք ապահովել կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգ, որը կնպաստի ժողովրդավարական կառավարման ձևի ամրապնդմանը:

055

Ըստ մասնագետների՝ Սահմանադրությունը սահմանում է կայուն իրավահարաբերություններ, այն ուղղված է կայունության ամրապնդմանը: Նրանք պարզաբանեցին նաև պառլամենտական կառավարման ձևին անցնելու հարցը, ասելով, որ դա դեռևս քննարկման փուլում է, թեկուզև իրենց կարծիքով այն բավականին դրական կողմեր ունի: Խոսելով միջհամայնքային միավորումների մասին՝ նշեցին, որ դա արվելու է հանրային շահերից բխող հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:
Տեղի ունեցավ հայեցակարգի ակտիվ քննարկում: Այն բանախոսների կողմից գնահատվեց դրական, որովհետև հանրային քննարկման համար շատ կարևոր են քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները, և մասնակիցներին հորդորեցին, որ բացի այստեղ հարցերի, առաջարկությունների բարձրաձայնելը, գրավոր ներկայացնեն նաև հանձնաժողովին:
Մասնակիցներն առանձնակի շեշտադրումով բարձրացրին նաև այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի և մարդու իրավունքների միջև հարաբերակցությունը, որի պատասխանը հստակ էր. «Սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները»:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գ.Կուտոյանն ու Վ. Պողոսյանը մասնագիտորեն, պարզ ու հակիրճ ձևով պատասխանեցին բոլոր այն հարցերին, որոնք առաջադրվեցին մասնակիցների կողմից:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s