ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

Հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզ այցելեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նախ նախարարն առանձնազրույց ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունեցին իրե066նց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը: Հիմնականում քաղաքացիները ներկայացրին իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվեցին իրավական խորհրդատվությամբ, փորձեցին անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև հարևանների, ծանոթների խնդիրների լուծման ուղիները:
Ընդունելությունից հետո մարզպետ Է.Ղազարյանի մասնակցությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում նախարարը հանդիպեց ՀՀ ԱՆ աշխատակազմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի և Վայքի մարզային բաժինների պետերի, մարզի տարածաշրջանային պետ ռեգիստրի պատասխանատուների, դատարանի ներկայացուցիչների ու նոտարների հետ: Մասնակցում էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հանդիպումը կրում էր ընկերական բնույթ: Հ.Մանուկյանը զրուցեց յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, ըստ ոլորտների քննարկվեցին օրենսդրական կարգավորման և կազմակերպական հարցեր:
Մարզպետի ուղեկցությամբ նախարարն այցելեց նաև սահմանամերձ Խաչիկ համայնք, հանդիպում ունեցավ բնակիչների հետ, այցելեց սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքների, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s