ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Ալիկ Մելքոնյան

Ալիկ Մելքոնյան

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարան: Այդ դասարանը բացելու նպատակը ոչ միայն Ալիկին հավերժացնելն ու հիշելն է, այլև` նոր սերնդին Ալիկի ոգով, այսինքն՝ հայրենիքին անմնացորդ նվիրված մարդու օրինակով դաստիարակելն է: Զոհված ազատամարտիկի դասարանում սովորելու են յուրաքանչյուր ուսումնական տարին լավագույն արդյունքներով ավարտած դասարանը՝ մեկ ուսումնական տարի ժամկետով, իսկ Ալիկ Մելքոնյանի աշակերտական նստարանին յուրաքանչյուր շաբաթ կնստի այդ դասարանում սովորող այն աշակերտը, ով շաբաթվա ընթացքում կունենա էական առաջընթաց՝ գիտելիքների առումով ու կդրսևորի լավ վարքագիծ:
Այդ հիշարժան օրը Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն առավոտյան գնացին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհվածների հիշատակին:
Ապա դպրոցում մասնակցեցին զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարանի բացմանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Ալիկի հարազատները, հրամանատարներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ ու հյուրեր:
Այդ հիշարժան իրադարձության մասին խոսեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանը: Ազատամարտիկի անվան դասարանի բացման ժապավենը կտրելու պատվին արժանացան դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանն ու Ալիկի եղբոր որդին` 11-րդ դասարանցի Ալիկ Մելքոնյանը:
Ապա ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը, ով շնորհավորելով բոլորին այդ կարևոր իրադարձության առթիվ` ասաց.«Այդ գաղափարը, որը մենք կյանքի կոչեցինք, ծնվել էր դեռ վաղուց, բայց կարծում եմ մեր հերոսներին հավերժացնելու, հիշելու համար երբեք էլ ուշ չէ: Իհարկե, մենք ունենք Ալիկ Մելքոնյանին նվիրված փառքի անկյուն, սակայն այն ամբողջությամբ չի արտահայտում նրա կատարած սխրագործությունը, նրա անցած ճանապարհը, ճանապարհ, որը ժամանակային առումով շատ կարճ է եղել, սակայն տարածական և բովանդակային իմաստով շատ խորն էր ու հարուստ»,- ու ավելացրեց նաև, որ շնորհակալություն է հայտնում այս գաղափարն իրականացնողներին, հատկապես՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 11-րդ դասարանի դասղեկ Թամարա Մովսիսյանին, բոլոր աջակցողներին, զինվորներին, զորամասի հրամանատարությանը, ուսուցիչներին ու բոլոր-բոլորին, ովքեր ինչ-որ ձևով աջակցել են գաղափարի իրականացմանը, իսկ ամենամեծ շնորհակալությանն արժանի է Ալիկի մայրիկը` տիկին Սոնան, ով մեր ազգի համար հայրենասեր ու օրինակելի զավակ է պարգևել: Ելույթ ունեցան նաև Ալիկի հարազատները:
Մասնակիցներն այցելեցին Ալիկին նվիրված հուշաքար, ծաղիկներով մատուցեցին իրենց հարգանքի տուրքը:
Այնուհետև դպրոցի դահլիճում սկսվեց հանդիսավոր համերգային ծրագիրը, որը կազմակերպվել էր 11-րդ դասարանի աշակերտների և դասղեկ Թամարա Մովսիսյանի կողմից:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s