Հունիսի 22-ին լրացավ մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման երկու տարին: Այդ կապակցությամբ հաջորդ օրն իսկ` հունիսի 23-ին նա հանդես եկավ մեկամյա գործունեության հանրային հաշվետվությամբ, որն անց կացվեց Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում:
Մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ և աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հկ-ների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ: Է.Ղազարյանը մանրամասնորեն նեկայացրեց իր պաշտոնավարման երկրորդ տարվա ընթացքում բոլոր ոլորտներում մեկամյա գործունեության, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի ու տարածքում իրականացված պետական ծրագրերի, արտ.երկրների, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի միջև համագործակցության արդյունքները, նշեց մարզում առկա հիմնախնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերի և անելիքների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում արձանագրված դրական արդյունքների մասին: Է.Ղազարյանն իր խոսքում առանձնակի բարձր գնահատեց արտաքին հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Բելառուսի Հանրապետությունների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները: Որպես օրինակ նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է մարզպետի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել Արխանգելսկ կատարած պաշտոնական այցելությունից, որի ընթացքում «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում մասնակցել է «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որն անցկացվում էր 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված է եղել Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին, որին ներկա են եղել Արխանգելսկի կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Այդ օրերի միջոցառումներից թերևս արժանի է առանձնակի հիշատակության հայկական հուշարձան-խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Խաչքար, որը տեղադրվել է քաղաքի ռուսական եկեղեցու՝ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա են եղել Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը, Արխանգելսկի ու Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը, հոգևոր և պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ: Դա խոսում է այն մասին, որ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է: Եվ դա վերաբերում է համագործակցող բոլոր երկրներին ու կազմակերպություններին:
Ողջ հաշվետվության ընթացքում մասնակիցները լռությամբ հետևում էին մարզպետի խոսքին, ու ոչ միայն.
Հանրության ներկայացուցիչների համար շատ ավելի կարևոր էր այն փաստը, որ Է.Ղազարյանի խոսքը զուգորդվում էր տեսաշարով, որով և ապահովում էր իր գործունեության թափանցիկությունը:
Ի դեպ«Հանրային հաշվետվություն» ասվածն արդեն նորություն չէ, նախորդ տարի մարզպետի հորդորին հետևեցին համայնքապետերը, հուսանք, որ այս տարի հաշվետվության հանրային ձևին կանցնեն նաև գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները:
Հարգելի ընթերցող մենք մեր նախորդ համարներում մանրամասն տեղեկատվություն տվել ենք կատարված մի շարք գործունեությնների մասին, բայց և Ձեզ ենք ներկայացնում մարզպետի հանրային հաշվետվության տեսաշարով պատկերված աշխատանքներն ըստ ոլորտների.
Որո՞նք են մարզպետի հիմնական գործառույթները
-
Իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը
-
Համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը
-
Վերահսկողություն է իրականացնում ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ
fin
-
2013 թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում
-
2.4 մլրդ դրամ
-
2013թ. Համայնքային բյուջեների հավաքագրում 100,7%, որից սեփական եկամուտներ 103,4%
-
Լրացուցիչ հատկացումներ համայնքներին 23.640.000
-
Համայնքների հատկացվող դոտացիաներ 745.242.000, որից 13 համայնք 3.500.000 դրամ հաստատուն դոտացիա
-
Սահմանամերձ համայնքների հողի հարկի փոխհատուցում 2.403.500 դրամ