ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ


Հունիսի 22-ին լրացավ մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման երկու տարին: Այդ կապակցությամբ հաջորդ օրն իսկ` հունիսի 23-ին նա հանդես եկավ մեկամյա գործունեության հանրային հաշվետվությամբ, որն անց կացվեց Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում:

Մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ և աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հկ-ների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ: Է.Ղազարյանը մանրամասնորեն նեկայացրեց իր պաշտոնավարման երկրորդ տարվա ընթացքում բոլոր ոլորտներում մեկամյա գործունեության, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի ու տարածքում իրականացված պետական ծրագրերի, արտ.երկրների, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի միջև համագործակցության արդյունքները, նշեց մարզում առկա հիմնախնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերի և անելիքների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում արձանագրված դրական արդյունքների մասին: Է.Ղազարյանն իր խոսքում առանձնակի բարձր գնահատեց արտաքին հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Բելառուսի Հանրապետությունների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները: Որպես օրինակ նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է մարզպետի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել Արխանգելսկ կատարած պաշտոնական այցելությունից, որի ընթացքում «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում մասնակցել է «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որն անցկացվում էր 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված է եղել Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին, որին ներկա են եղել Արխանգելսկի կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Այդ օրերի միջոցառումներից թերևս արժանի է առանձնակի հիշատակության հայկական հուշարձան-խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Խաչքար, որը տեղադրվել է քաղաքի ռուսական եկեղեցու՝ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա են եղել Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը, Արխանգելսկի ու Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը, հոգևոր և պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ: Դա խոսում է այն մասին, որ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է: Եվ դա վերաբերում է համագործակցող բոլոր երկրներին ու կազմակերպություններին:
Ողջ հաշվետվության ընթացքում մասնակիցները լռությամբ հետևում էին մարզպետի խոսքին, ու ոչ միայն.
Հանրության ներկայացուցիչների համար շատ ավելի կարևոր էր այն փաստը, որ Է.Ղազարյանի խոսքը զուգորդվում էր տեսաշարով, որով և ապահովում էր իր գործունեության թափանցիկությունը:
Ի դեպ«Հանրային հաշվետվություն» ասվածն արդեն նորություն չէ, նախորդ տարի մարզպետի հորդորին հետևեցին համայնքապետերը, հուսանք, որ այս տարի հաշվետվության հանրային ձևին կանցնեն նաև գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները:
Հարգելի ընթերցող մենք մեր նախորդ համարներում մանրամասն տեղեկատվություն տվել ենք կատարված մի շարք գործունեությնների մասին, բայց և Ձեզ ենք ներկայացնում մարզպետի հանրային հաշվետվության տեսաշարով պատկերված աշխատանքներն ըստ ոլորտների.

Որո՞նք են մարզպետի հիմնական գործառույթները

  •  Իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը

  • Համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը

  •  Վերահսկողություն է իրականացնում ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ

    fin

  •  2013 թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում

  • 2.4 մլրդ դրամ

  •  2013թ. Համայնքային բյուջեների հավաքագրում 100,7%, որից սեփական եկամուտներ 103,4%

  • Լրացուցիչ հատկացումներ համայնքներին 23.640.000

  • Համայնքների հատկացվող դոտացիաներ 745.242.000, որից 13 համայնք 3.500.000 դրամ հաստատուն դոտացիա

  • Սահմանամերձ համայնքների հողի հարկի փոխհատուցում 2.403.500 դրամ

Պետ բյուջեից ֆինանսավորում

Քաղաքաշինություն

  • Տանիքների հիմնանորոգում, Ջերմուկում 3, Վայքում 2, Եղեգնաձորում 2

  • Մշակույթի տան հիմնանորոգում Արտաբույնքում և Սալլիում

  • Զառիթափի գազաֆիկացում, Մալիշկայի դպրոցի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ջեռուցում

  • Խնձորուտ համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում

  • Խաչիկ համայնքի բնակարանային շինարարություն

Սոցներդրումների հատկացումներով

  •  Գլաձոր համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում

  •  Գետափ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում

  • Ռինդ համայնքի ջրագծի հիմնանորոգում

  • Մալիշկա համայնքի մանկապարտզի հիմանորոգում

Քոունպարտ

  • Վայքի արվետսի դպրոց 35 մլն դրամ

  •  Գոմքի համայնքային կենտրոն 12 մլն դրամ

  •  Բարձրունու համայնքային կենտրոն 16 մլն դրամ

  •  Գետափի համայնքային կենտրոն 8 մլն դրամ

  • Գետափի փողոցների լուսավորություն 4 մլն դրամ

Պետբյուջեից

  • Ելփինի դպրոց 45 մլն դրամ

  •  Խաչիկի Քարկոփի վանք 15 մլն դրամ

Tzeshin

  •  Եղեգնաձորի Մոմիկի փողոց 61 մլն դրամ

  •  Եղեգնաձորի Սպանդարյան, նարեկացի, Արսենյան փողոցներ 230 մլն դրամ

  •  Սևան-Մարտունի Գետափի փլուզման վերացում 33 մլն դրամ

  •  Գնդեվազի համայնքային ճանապարհներ 157 մլն դրամ

  • Երևան-Մեղրի ճանապարհի փլուզման վերացում 39 մլն դրամ

  •  Ձմեռային պահօանություն 376 մլն դրամս

  • Գյուղատնտեսություն

  •  Ազոտական պարարտանյութի հատկացում 514 տոննա

  • Դիզելային վառելիքի հատկացում 379 տոննա

  • Աշնանացան ցորենի սերմացուի տրամադրում 71 տոննա

  • Ոռոգման ջրամատակարարման կազմակերպում

  • Ցրտահարությունից տուժած տնտեսություններին պետական աջակցություն

  •  Նոր այիգների հիմնում “Հայկական միրգ” ծրագրի շրջանակներում

Կրթություն

  • Հանկարթության կազմակերպում 50 դպրոցներում, որից 15 հիմնական, 35-ը` միջնակարգ, 2-ը վարժարան, տեսչական և բովանդակային ստուգումներ

  •  Նախակրթության կազմակերպում

  • Դպրոցականներին անվճար սննդի տրամադրում

  • Աշակերտների ամառային հանգստի կազմակերպում

  • Համակարգչային դասարաններ բոլոր դպրոցներում

  • Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում ծրագիր 9 դպրոցներում

  •  Առարկայական օլիմպիադաներ, մարզական և այլ միջոցառումներ

Մշակույթ

  •  Հեղինակային երգի համերգ Եղեգնաձորում

  •  Գյումրու Վարդան Աճեմյանի անվա պետական դրամատիկական թատրոնի ներկայացում Եղեգնաձորում

  • Շվեյցարիայի Բազել քաղաքից Հայաստան ժամանած ՙԱմարանթ՚ տրիոյի համերգը Վայքում

  • Կամո Սահակյանի (Կամսար) անհատական աշխատանքների ցուցահանդեսի պաշտոնական բացումը Երևանում

  •  Մշտական և ժամակավոր ցուցադրություններ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

  • Ժամանակավոր ցուցադրություններ Ջերմուկի պատկերասրահում

  •  Ժամանակավոր ցուցադրություններ Եղեգնաձորի պատկերասրահում

Մարզական

  •  Շախմատի մարզային ֆեդարցաիայի ընտրություններ

  •  Վոլեյբոլի ֆեդերացիայի մարզային մասնաճյուղի հիմնում

  •  Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի մարզային հուշամրցաշար

Շախմատի առաջնություններ

  •  Նախագահի մրցանակի համար Լավագույն մարզական ընտանիք 2013 և 2014 մրցումներ

  • Դպրոցականների մարզական խաղեր

  • Ռազմամարզական խաղեր 

Երիտասարդական

  •  Մարզպետին կից երիտասարդության խորհուրդ

  •  ԲԱԶԵ համահայկական երիտասարդկան հավաք

  • Մարզային երիտասարդական հավաք

  •  Համայնքային երիտասարդկան խմբեր

  • Երիտասարդական նախաձեռնությունների մարզային փառատոն

  •  Միջազգային երիտասարդական ճամբարներ և հավաքներ

  • Երիտասարդների մասնակցությամբ միջոցառումներ

Առողջապահություն

  •  Մարզային ենթակայության առողջապահական կազմակերպություններ

  • Քաղաքացիներին աջակցություն պետական պատվերով բուժվելու համար

  •  Ծննդօգնության պետական ծրագիր 

Սոցիալական

  •  Մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ

  • Ընտանեկան նպաստ 2088 ընտանիք

  • Հրատապ դրամական օգնություն 760 ընտանիք

  • Կենսաթոշակառուներ 10.241 մարդ

  •  Գործազրկության մակարդակը 4,9%, գործազուրկներ 736 մարդ 

Համակարգման

  • Ներքին գործեր

  • Ազգային անվտանգություն

  • Պաշտպանություն

  • Կապ

  • Էներգետիկա

  • Հարկային

  • Արտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն

  •  Այլ

Ոստիկանություն

  • Համագործակցված աշխատանք

  •  Ոստիկանության վարչական շենքների հիմնանորոգում

  •  Համայնքային ոստիկանության համակարգի կատարելագործում

  •  Ոստիկանություն- հասարակություն փոխհարաբերություններ 

Պաշտպանություն

  •  Զորակոչի կազմակերպում

  •  Նորակոչիկների օրհնության կազմակերպում

  • Այցելություն սահմանային դիրքեր

  • Արձագանք 2013 ուսումնավարժանք

  • Բանակի օրվա միջոցառումներ

  • Կրակային պատրաստության միջոցառումներ

  • Աջակցություն երկրապահ կամավորականներին

  •  Զորահանդեսի կազմակերպումս 

Արտակարգ իրավիճակներ

  • Հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ խաղաղ պայմաններից պատերազմական իրադրության անցնելու համար

  • Հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ խոշոր անտառային հրդեհների կանխարգելման համար

  •  Համայնքային փրկարարական ջոկատներ և ուսունավարժություններ

  •  Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ստեղծումը և զարգացումըե թեմայով

ՏԻՄ համակարգ

  •  Իրավական և վարչական հսկողություն ՏԻՄ գործունեության նկատմամբ

  •  Աջակցություն համայնքային խնդիրների լուծմանը (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արտավան, Զառիթափ, Արտաբույնք, Արենի, Բարձրունի, Խնձորուտ)

  •  ԳԵՈԹԻՄ ընկերության սոցիալական ծրագրեր Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում

  • Համայնքների ղեկավարների հանրային հաշվետվություններ

  • Սահմանամերձ համայնքներին աջակցության ծրագրեր

  • Ռինդ համայնքը ճանաչվել է 2013 թվականի լավագույն գյուղական համայնք

  • Պարբերական այցելություններ համայնքներ

Միջազգային կազմ-երի հետ համագործակց.

  •  Արխանգելսկի մարզ

  • Նիժեգորոդի մարզ

  • Արևելյան Ատրպատական Խոյի գավառ

  • Քաշաթաղի վարչական շրջան

  •  Կառլովի Վարի մարզ

  •  Մինսկի մարզ

Գործընկերներ

  • Counterpart International

  •  USAID

  •  Oxfam

  •  IFAD

  • UNDP

  • Rhon Alpes, France

Ծրագրեր

  • Մարզի զարգացման նոր ծրագրի մշակում

  • Ներդրումային համաժողովի կազմակերպում

  • Նոր հյուրանոցների կառուցում Ջերմուկում

  •  Հանքարդյունաբերություն

  • Նորավանքի զարգացման ծրագրի մշակում

  • Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու ներդրումային ծրագրեր համաշխարհային բանկի հետ

  • Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրեր

  •  Հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրեր, գինու համալսարան

  • Արատեսի և Հերմոնի վանքերի վերանորոգման ծրագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s