Վարդգես Իսախանյանին՝ վաստակած հանգստի բարի վայելում


13498Ապրիլի 30-ին քաղ.ծառայության համակարգում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ մարզպետի հանդիսությունների ու խորհրդակցական սենյակում մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հարգանքի միջոցառում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանի պատվին: Հանդիսությանը մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու աշխատողներն ու գործընկերները: Իր երկարամյա գործունեության ու աշխատանքային բարձր պատասխանատվության համար նա արժանացավ մարզպետի շնորհակալագրին ու գործընկերների բարեմաղթանքներին:
,,Վարդաձոր”-ի ստեղծագործական կոլեկտիվը ևս ցանկանում է Վարդգես Իսախանյանին վաստակած հանգստի բարի վայելում:

Advertisements

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***


Մայիսի 6-ին իր աշխատանքային խմբով մարզ էր այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ և Վայք քաղաքների ղեկավարները, Եղեգնաձոր քաղաքի ղեկավարի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի գծով պատասխանատու գլխավոր մասնագետը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված հարցեր, ճշտվեց Համահայկական խաղերի ջահը Սյունիքի մարզից ընդունելու և Արարատի մարզին փոխանցելու ճանապարհային քարտեզը: Ի դեպ 2015թ. Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում, որին իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Վայոց ձորը:

***

ՀՀ ԳՆ ԾԻԳ-ի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի ղեկավար Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ մայիսի 6-ին մարզպետի մոտ տեղի ունեցավ քննարկում, նվիրված մարզում անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերին: Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման այս ծրագրում ընգրկված են Ազատեկ, Աղնջաձոր, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Ռինդ, Վերնաշեն համայնքները, որոնց ղեկավարներն ու շահագրգիր անձիք ներկայացրին կոոպերատիվների ստեղծման ընթացքն իրենց համայնքներում, հետաքրքրվեցին ծրագրային քայլերի հաջորդականությամբ: Կոոպերատիվների ստեղծման աշխատանքների կազմակերպչական հարցերի շուրջ մանրամասներ ներկայացրեց Վ.Վարդանյանը:

Continue reading

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ


***


Ապրիլի 30-ին մարզպետը տեղակալ Սամվել Թարվերդյանի ու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեց Աղավնաձոր և Ռինդ համայնքներ, հանդիպեցին բնակիչների հետ: Աղավնաձորում առաջ քաշվեց գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման, բուժկետի վերանորոգման, գյուղում արտադրվող խաղողի բերքի իրացման հարցերը: Խաղողագործներին մարզպետը հավաստիացրեց, որ մթերումների գործընթացին մարզպետարանը ՀՀ գյուղ. նախարարության հետ ամեն կերպ կօժանդակեն, որպեսզի արտադրված խաղողը իրացվի մինչև վերջին կիլոգրամը: Անհրաժեշտ է միայն ապահովել համապատասխան որակ, որից և կախված է և՛ մթերման գործընթացի արդյունավետությունը, և՛ իրացման գինը: Բնակչությունն առանձնակի հետաքրքրված էր համայնքների խոշորոցման խնդիրներով: Մարզպետը ներկայացրեց խոշորացման առավելություններից ամենակարևորը՝ ֆինանսական մեծ ներդրումներով համայնքային նշանակության ավելի մեծ խնդիրերի լուծման հնարավորությունը: Մարզպետն իր աշխատախմբով այցելեց նաև դպրոցներ ու նախադպրոցական հիմնարկ, որտեղ բարձրացվեց արվեստի դպրոցի դահլիճի, հանրակրթական դպրոցի ջեռուցման, մանկապարտեզի վերանորոգման հարցերը: Ռինդում այցն սկսվեց գինու արտադրամասից, ապա շարունակվեց հանդիպումը մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացվեց դպրոցական լաբորատոր սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման հարցերը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրին մանկապարտեզի վերանորոգման, արտադրված խաղողի և մրգի մթերման, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման, կիսակառույց կոյուղու ավարտման, հողերի չափագրման ընթացքում տեղ գտած անճշտությունների շտկման հետ կապված հարցերը: Ինչպես միշտ բուժկետերում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացավ բուժսպասարկման առկա հնարավորություններին ու սանիտարահիգիենիկ իրավիճակին:

***

Մայիսի 5-ին Հ.Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների հետ այցելեց Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ: Արինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ քաշվեց խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղագծի կառուցման, Վայք-Արին ավտոճանապարհի ասֆալտապատման հարցերը: Continue reading

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ


***

2015-ի մայիսի 9-ի եղեգնաձորյան առավոտն սկսվեց տոնական տրամադրությամբ: Հաղթանակի և խաղաղության օրվանը նվիրված տոնական միջոցառումն սկսվեց Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական տանկ-հուշարձանին հարող հրապարակից: Տոնի առթիվ մասնակիցներին շնորհավորեցին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, վետերան Սարգիս Հարությունյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի պատանի երկրապահ ակումբի անդամ Տիգրան Ղազարյանը:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Մեծ աշխարամարտի հաղթանակին նվիրված միջոցառումն ամբողջական դարձրեց Զինվորական շքերթը, որից հետո հանդիսության մասնակիցները մարզպետի ղեկավարությամբ բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանին: Continue reading

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԱՐԶՊԵՏ Հ.ՍԱՐԳՍՅԱՆԸ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների 2014թ. ընթացքում կատարած հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են բոլոր մարզպետները: Հաշվետվությամբ հանդես է եկաել նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նա ներկայացրել է մարզում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, ուսումնական հաստատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին: ՀՀ կառավարության անդամների, անձամբ վարչապետի կողմից Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի աշխատանքը գնահատվել է բավարար:

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հկ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ, աշակերտներ: Ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը: Աշակերտները նախ ներկայացրին Սպարապետի կենսագրությունը՝ խոստում տալով հավատարիմ մնալ Երկրապահ կամավորականի երդմանը, այնուհետ ցուցադրեցին ռազմահայրենասիրական խաղերի իրենց հմտությունները:
***
Մարտի 15-ին տեղի ունեցավ Չիվա համայնքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի տվյալների՝ համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Նաիրի Սարգսյանը: 661 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 369-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 354-ը, դեմ՝ 7-ը: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
***
Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով մարտի 24-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային ուսուցում, որը նախաձեռնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այն վարեց ,,Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն,, ՀԿ-ի փորձագետ Նազելի Կարապետյանը: Ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասն նկարագրությունը: Բանախոսը պատասխանեց մասնակիցների կողմից տրվող բոլոր հարցերին: Կրթական ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի գործատուներ, պետական և համայնքային համակարգի աշխատողներ, մասնավոր հատվածում աշխատող անձիք, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Նույն թեմայով ուսուցում իրականացվեց նաև Վայքի տարածաշրջանի շահառուների համար: Continue reading