ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հկ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ, աշակերտներ: Ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը: Աշակերտները նախ ներկայացրին Սպարապետի կենսագրությունը՝ խոստում տալով հավատարիմ մնալ Երկրապահ կամավորականի երդմանը, այնուհետ ցուցադրեցին ռազմահայրենասիրական խաղերի իրենց հմտությունները:
***
Մարտի 15-ին տեղի ունեցավ Չիվա համայնքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի տվյալների՝ համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Նաիրի Սարգսյանը: 661 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 369-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 354-ը, դեմ՝ 7-ը: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
***
Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով մարտի 24-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային ուսուցում, որը նախաձեռնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այն վարեց ,,Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն,, ՀԿ-ի փորձագետ Նազելի Կարապետյանը: Ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասն նկարագրությունը: Բանախոսը պատասխանեց մասնակիցների կողմից տրվող բոլոր հարցերին: Կրթական ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի գործատուներ, պետական և համայնքային համակարգի աշխատողներ, մասնավոր հատվածում աշխատող անձիք, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Նույն թեմայով ուսուցում իրականացվեց նաև Վայքի տարածաշրջանի շահառուների համար: Continue reading