ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հկ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ, աշակերտներ: Ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը: Աշակերտները նախ ներկայացրին Սպարապետի կենսագրությունը՝ խոստում տալով հավատարիմ մնալ Երկրապահ կամավորականի երդմանը, այնուհետ ցուցադրեցին ռազմահայրենասիրական խաղերի իրենց հմտությունները:
***
Մարտի 15-ին տեղի ունեցավ Չիվա համայնքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի տվյալների՝ համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Նաիրի Սարգսյանը: 661 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 369-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 354-ը, դեմ՝ 7-ը: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
***
Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով մարտի 24-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային ուսուցում, որը նախաձեռնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այն վարեց ,,Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն,, ՀԿ-ի փորձագետ Նազելի Կարապետյանը: Ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասն նկարագրությունը: Բանախոսը պատասխանեց մասնակիցների կողմից տրվող բոլոր հարցերին: Կրթական ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի գործատուներ, պետական և համայնքային համակարգի աշխատողներ, մասնավոր հատվածում աշխատող անձիք, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Նույն թեմայով ուսուցում իրականացվեց նաև Վայքի տարածաշրջանի շահառուների համար:
***
Մարտի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <<Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման>> արդյունքների վերաբերյալ քննարկում: Միջոցառումը կազմակերպել էր <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ն, Աղետների ռիսկերի կառավարման Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության գրասենյակի և Օքսֆամ-ի կողմից ֆինանսավորվող ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը,, ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցում էին Օքսֆամի ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը,, ծրագրի ղեկավար Զառա Տոնոյանը, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օհանյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը:
Նշված ծրագրի իրականացման վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին փոխըմբնման հուշագիր է ստորագրվել Օքսֆամի հայաստանյան գրասենյակի, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և թիրախ համայնքների (Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) ղեկավարների միջև: Քննարկման ընթացքում թիրախ համայնքներում իրականացված հետազոտությունների արդյունքները հանձնվեցին համայնքների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և հարցերի պատասխանները հաջորդ քննարկմանը ներկայացնելու նպատակով:
***

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` ,,Ով, հայոց մայրեր՞,, խորագրով: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառման կազմակերպիչն էր մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողներ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Գեղեցիկ ու հուզական խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը: Ներկա կանանց ողջունեց և շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի, սպորտի վարչության առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը: Մարտի 5-ին մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված Հայ ընտանիքի հոգեբանական պատկերին:  Զեկուցումով հանես եկավ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում 2014 թվականը ,,Ընտանիքի տարի,, հայտարարած ծրագրի շրջանակում: Վերջում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Վ.Իսախանյանին և ստացան սպառիչ պատասխաններ: Միջոցոռման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին ու մասնակիցներին: Միջոցառումներն անցան ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Հյուրերը դահլիճից հեռացան շնորհակալական խոսքերով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s