ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ


***

2015-ի մայիսի 9-ի եղեգնաձորյան առավոտն սկսվեց տոնական տրամադրությամբ: Հաղթանակի և խաղաղության օրվանը նվիրված տոնական միջոցառումն սկսվեց Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական տանկ-հուշարձանին հարող հրապարակից: Տոնի առթիվ մասնակիցներին շնորհավորեցին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, վետերան Սարգիս Հարությունյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի պատանի երկրապահ ակումբի անդամ Տիգրան Ղազարյանը:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Մեծ աշխարամարտի հաղթանակին նվիրված միջոցառումն ամբողջական դարձրեց Զինվորական շքերթը, որից հետո հանդիսության մասնակիցները մարզպետի ղեկավարությամբ բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանին:
Ավանդույթի համաձայն այդ օրը Արփիում ևս տիրում էր տոնական տրամադրություն: Խորհրդային Միության հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող դպրոցի բակում` Հերոսի արձանի մոտ տեղի ունեցավ հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսություն, որից հետո տեղի ունեցավ քաջարի հերոսի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշարի մասնակիցների և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s