ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ


***


Ապրիլի 30-ին մարզպետը տեղակալ Սամվել Թարվերդյանի ու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեց Աղավնաձոր և Ռինդ համայնքներ, հանդիպեցին բնակիչների հետ: Աղավնաձորում առաջ քաշվեց գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման, բուժկետի վերանորոգման, գյուղում արտադրվող խաղողի բերքի իրացման հարցերը: Խաղողագործներին մարզպետը հավաստիացրեց, որ մթերումների գործընթացին մարզպետարանը ՀՀ գյուղ. նախարարության հետ ամեն կերպ կօժանդակեն, որպեսզի արտադրված խաղողը իրացվի մինչև վերջին կիլոգրամը: Անհրաժեշտ է միայն ապահովել համապատասխան որակ, որից և կախված է և՛ մթերման գործընթացի արդյունավետությունը, և՛ իրացման գինը: Բնակչությունն առանձնակի հետաքրքրված էր համայնքների խոշորոցման խնդիրներով: Մարզպետը ներկայացրեց խոշորացման առավելություններից ամենակարևորը՝ ֆինանսական մեծ ներդրումներով համայնքային նշանակության ավելի մեծ խնդիրերի լուծման հնարավորությունը: Մարզպետն իր աշխատախմբով այցելեց նաև դպրոցներ ու նախադպրոցական հիմնարկ, որտեղ բարձրացվեց արվեստի դպրոցի դահլիճի, հանրակրթական դպրոցի ջեռուցման, մանկապարտեզի վերանորոգման հարցերը: Ռինդում այցն սկսվեց գինու արտադրամասից, ապա շարունակվեց հանդիպումը մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացվեց դպրոցական լաբորատոր սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման հարցերը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրին մանկապարտեզի վերանորոգման, արտադրված խաղողի և մրգի մթերման, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման, կիսակառույց կոյուղու ավարտման, հողերի չափագրման ընթացքում տեղ գտած անճշտությունների շտկման հետ կապված հարցերը: Ինչպես միշտ բուժկետերում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացավ բուժսպասարկման առկա հնարավորություններին ու սանիտարահիգիենիկ իրավիճակին:

***

Մայիսի 5-ին Հ.Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների հետ այցելեց Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ: Արինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ քաշվեց խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղագծի կառուցման, Վայք-Արին ավտոճանապարհի ասֆալտապատման հարցերը: Continue reading